Գորիսի ոստիկանները Արցախից բերված «Կալաշնիկովի» ինքնաձիգներ են հայտնաբերել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտի 20-ին ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Տեղ համայնքում ստուգել են Կոտայքի մարզի Արամուս գյուղի 27-ամյա մի բնակչի «Օպելը»։ Մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել են գործարանային համարներով «Կալաշնիկովի» ինքնաձիգներ, ինքնաձիգի պահունակներ՝ լիցքավորված 5,45 և 7,62 մմ տրամաչափի 59 փամփուշտով։
Զենք-զինամթերքը առգրավվեց և ուղարկվեց դատաձգաբանական փորձաքննության։ Գորիսի ոստիկանները, համագործակցելով Արարատի մարզային վարչության ստորաբաժանումների և ռազմական ոստիկանների հետ, պարզեցին, որ ինքնաձիգները ուղարկվել են Արցախից։ Պարզվեց նաև ուղարկողի ինքնությունը, որը տվել է խոստովանական բացատրություն։ Հանգամանքները պարզվում են։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



