6 մահացու վտանգավոր սովորություններ
ԼԱՅՖLife.panorama.am-ը գրում է.
Ավստրալացի գիտնականները կարծում են̦ որ ալկոհոլի օգտագործումը̦ ծխելը̦ քիչ շարժվելը և նստած կենսակերպը̦ անառողջ սնունդը և 9 ժամից ավելի քնելը միասին կարող են առաջիկա 6 տարվա ընթացքում հանգեցնել մարդու մահվան: Այս մասին հայտարարում է PLOS Medicine-ը:
Սիդնեյի համալսարանի բժիշկները 6 տարի շարունակ հետևել են մինչև 45 տարեկան 230 հազար կամավորների: Ստացված արդյունքների հիման վրա գիտնականները կազմել են մահացու վտանգավոր սովորությունների ցանկը: Նրանք հայտարարում են̦ որ ալկոհոլի և ծխախոտի պարբերական օգտագործումից հրաժարվելով կարելի է էականորեն երկարացնել կյանքի տևողությունը:
Նստակյաց կենսակերպն ու անառողջ սնունդը ևս մեծապես վնասում են ձեր առողջությանը և կրճատում կյանքի տևողությունը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



