Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վարդան Սարգսյանը մեկնաբանում է իր՝ երեխա ունենալու լուրերը

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Օրեր առաջ «6-րդ զգայարան» հաղորդման ժամանակ երգիչ եւ հաղորդավար Վարդան Սարգսյանի մասին հնչեցին կարծիքներ, ըստ որի երգիչն արտաամուսնական կապով բոլորից գաղտնի երեխա ունի: Այս կարծիքի վերաբերյալ հաղորդման ժամանակ Վարդանը չցանկացավ մեկնաբանություն տալ՝ ոչ հերքելով, ոչ հաստատելով այդ հայտարարության իսկությունը:

Life.panorama.am-ը կապ հաստատեց երգչի հետ, սակայն մեզ հետ զրույցում Վարդան Սարգսյանը կրկին չցանկացավ կոնկրետ պատասխան տալ. «Անկեղծ լինեմ եւ ասեմ, որ ես շատ զարմացա, երբ նրանց կողմից լսեցի այդ արտահայտությունը, բայց ես չեմ ուզում խոսել այդ մասին, եթերում էլ ոչ հաստատել, ոչ ժխտել եմ դա: Այդ թեման իմ անձնականն է, որի մասին չխոսելու իրավունքն ունեմ»,- նշեց Վարդանն, իսկ մեր այն նկատառմանը, թե չմեկնաբանելով կարծես թե ավելի շատ հաստատի, քան հերքի այդ լուրը, նկատեց. «Ես էլ Ձեր փոխարեն այդպես կմտածեի»:

Հետաքրքրվելով, թե արդյոք Վարդան Սարգսյանը չի՞ ուզում մտածել ընտանիք կազմելու մասին, երգիչը պատասխանեց, որ ցանկություն ունի, բայց ոչ ժամանակ. «Իհարկե, կցանկանամ կազմել իմ ընտանիքը, բայց ես իսկապես շատ զբաղված եմ, այս պահին էլ պատրաստվում եմ մեկնել Ռուսաստանի Դաշնություն, վերադառնալուց հետո պետք է «Տնից հեռո» հաղորդման շրջանակներում մեկնեմ սարսափելի մի երկիր, որը շատերի համար շոկ կլինի, եթե վերադառնամ այդ երկրից, փետրվար ամսվա վերջին արդեն կցուցադրենք: Այսինքն՝ անընդհատ գործեր, թռիչքներ, արդյունքում ժամանակ չի լինում այդ մասին մտածելու, խոսելու եւ անդրադառնալու համար»:

Մեր այն հարցին, թե ՌԴ մեկնելը որեւէ կապ ունի՞ էքստրասենսների այն հայտարարության հետ, ըստ որի նրա «հնարավոր» գոյություն ունեցող երեխան այնտեղ է ապրում, պատասխանեց. «Ես յուրաքանչյուր ամիս եմ մեկնում Ռուսաստան, թեկուզ երկու օրով, բայց մեկնում եմ, քանի որ մասնակցում եմ տարբեր միջոցառումների, Մոսկվայի հայտնի արտիստների հետ ելույթներ եմ ունենում առաջատար ակումբներում, որոնք այնքան մեծ ու հեղինակավոր են, որոնք ընդհանրապես նման չեն հայաստանյան ակումբներին, ՌԴ-ում ինձ շատ մարդիկ են սպասում: Այստեղ հրավերներս անընդմեջ են, մի ելույթից հետո անմիջապես պայմանավորվում ենք հաջորդ ելույթի համար, եթե այս պահին տեղափոխվեմ ՌԴ, հաստատ ինձ ձեռք կտա եւ անգործ չեմ մնա, պարզապես ես սիրում եմ երկիրս եւ ուզում եմ այստեղ ապրել, ինձ ավելի հարմար է մի քանի ժամով մեկնել ու վերադառնալ, քան մշտապես այնտեղ բնակվել»:
 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

ՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներըԾանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՀանրային տարածքներում տեղադրվող արձաններն ու հուշարձանները միայն «քար կամ բրոնզ» չեն. դրանք ձևավորում են քաղաքի դիմագիծը. Հրայր ԿամենդատյանՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան Լիաննա Գասպարյանի հետՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցումՄենք կշարունակենք հետևողականորեն աշխատել միջազգային հավասարակշռված քաղաքականության իրականացման ուղղությամբ․ Լենա ՄաթևոսյանՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնակցությամբՎարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանՈ՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը. Տիգրան ԴումիկյանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվիԱԹՍ-ները հարձակվել են Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգում գործարանի վրա ՀՀ և Ղրղզստանի նախագահները անդրադարձել են 2 երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացմանը Հորմուզի նեղուցը բաց կլինի նավագնացության համար, երբ ԱՄՆ nւժերը դուրս գան Պարսից ծոցի տարածաշրջանից. Իրանի ԶՈւ ներկայացուցիչ Ուկրաինան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում նոր հանդիպման շուրջ. Զելենսկի «Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանՈւսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մոտ 1,3 մլն մարդ ստիպված է ընտրություն կատարել դեղորայք կամ հաց գնելու միջև. Նարեկ ԿարապետյանԵրևանում միջազգային համաժողով է անցկացվում՝ Բաքվում պահվող և վերադարձած հայ գերիների իրավունքների, դատավարությունների և հոգեբանական հետևանքների վերաբերյալ. Աննա Կոստանյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԼոռիում՝ բնակարաններից մեկում, հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել է Շիրակի քրեական ոստիկաններն արագ բացահայտեցին Ազատան գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնի մի մասը հայտնաբերված է Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»8 տարվա ընթացքում իշխանությունը չկարողացավ վարել ճիշտ տնտեսական քաղաքականություն. Հրայր ԿամենդատյանԻրանը բանակցություններ է վարում մեզ հետ. Թրամփ Կոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստանում մարդկանց կյանքի որակը. Ուժեղ ՀայաստանԱԹՍ-ներով արգելված իրեր փոխանցելու փորձերը շարունակվում են․ «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են թմրամիջոցների, բջջային հեռախոսների և այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձեր ԱՄՆ-ում 16-ամյա մի դեռահաս կրակ է բացել տարրական դպրոցում ու սպանել 3 երեխայի և 1 ուսուցչի Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Թեհրանն իր հրթիռների արտադրության և հավաքման մասերը տեղափոխում է ստորգետնյա հատված Ո՞վ կլինի Կուրտուայի փոխարինողը «Ռեալում» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Tesla-ն ներկայացրել է թռչող մեքենա Իրանը դատապարտել է Երուսաղեմում դեսպանատուն բացելու Կոլումբիայի որոշումը Գարեջրի և դեղագործական որոշ ապրանքների մատակարարման գծով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում 2027-ից պետք է ներառել նույնականացման նշանների տվյալները FT: ԱՄՆ-ը կարող է թուլացնել Ռուսաստանի և Իրանի «ստվերային նավատորմի» պատժամիջոցները՝ դիզելային վառելիքի գները նվազեցնելու համար Ֆինանսների նախարարության թեժ գծի հեռախոսահամարը ժամանակավորապես անհասանելի է Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներում Թեհրանն իր հրթիռների արտադրության և հավաքման մասերը տեղափոխում է ստորգետնյա հատված