Ինչո՞ւ չի ստեղծվում փաստահավաք խումբը. Մարուքյան
ԲԼՈԳԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բազմաբերդում տեղի ունեցած հավաքի ժամանակ հայտարարել է, որ համաձայն է, որպեսզի քննություն իրականացվի պատերազմի բոլոր դրվագների, այդ թվում՝ բանակցային գործընթացի վերաբերյալ։
Հիշեցնեմ, որ մոտ երկու ամիս առաջ խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ անձամբ նրան եմ հանձնել պարիտետային փաստահավաք խումբ ստեղծելու վերաբերյալ օրենքի նախագիծը։
Մինչ այժմ այդ նախաձեռնության վերաբերյալ որևէ արձագանք Փաշինյանից չեմ ստացել։
Եթե իրոք համաձայն եք քննության իրականացմանը, ապա ինչու՞ չի ստեղծվում փաստահավաք խումբը և ի՞նչն է խանգարում քննությունը սկսելուն։
1
Իդրամը և WeChat Pay-ը մեկնարկում են ռազմավարական համագործակցություն Հայաստանում
2
Հայտնի են Junius մրցույթի երրորդ փուլի հաղթողների անունները
3
Սյունիքում կինը դիմել է ոստիկաններին և հայտնել, որ գողացել են իր 6 անչափահաս երեխաներին
4
Ովքե՞ր են ԱՄՆ–ից արտաքսված հայերը
5
Իրանի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել



