Երևան, 30.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մայր ու աղջիկ Թունյանները չեն լքել Պլեթանց գյուղը. ենթադրվում է` նրանք գերեվարված են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Որտե՞ղ են Հադրութի շրջանի Պլեթանց գյուղի երկու բնակչուհիները՝ մայր ու աղջիկ, Վարյա ու Անահիտ Թունյանները։ Հայկական կողմը ենթադրում է, որ նրանք գերեվարված են, Ադրբեջանը, ինչպես շատ այլ հայ գերիների դեպքում, չի հաստատում։ Թեմային անդրադարձել է «Ազատություն» ռադիոկայանը:

Ադրբեջանցիները Պլեթանց են մտել հոկտեմբերի 9-ին։ Գյուղապետ Անգին Ծատրյանը ոչ մի կերպ չի կարողացել համոզել կանանց, որ հեռանան գյուղից․

«Ավտոներով սկսեցի կազմակերպել տարհանումը։ Հետո գնացի, իրանց կանչեցի, ասեցի՝ Վալյա, արդեն դրությունը լավ չի, պըտի գյուղից հելնենք։ Ասում ա՝ ես ոչ մի տեղ էլ չեմ հելնում, իմ տունը, իմ տեղը չեմ թողնում»։

Պլեթանցը փոքր, ընդամենը 28 բնակիչ ունեցող գյուղ է Հադրութից 20 կիլոմետրի վրա։ Արցախի հանրային հեռուստաընկերության 8 տարվա վաղեմության տեսանյութում Վարյա Թունյանն է, պատմում է, թե ինչ դժվարությամբ է տուն-տեղ դրել, ամեն ինչ փողով․ - «Ես իմ տունս, իմ օջախս եմ շինել։ Հա՛մ խոխոց պենսիան եմ ստացալ, հա՛մ իմ պենսիաս։ Շիֆեր եմ առալ, ցեմենտ եմ առալ․․․ ուստա փռնալ, տունը շինել»։

Համայնքապետ Ծատրյանն ասում է, որ Վարյա տատիկի որդին արցախյան առաջին պատերազմում է զոհվել։ Ամուսինը նույնպես մահացած էր, վերջին տարիներին մայր ու աղջիկ իրենք իրենց տնտեսությամբ էին ապրում․ - «Վեց հատ այծ էին պահում, մեկ էլ հավ էին պահում, հող էին մշակում»։

Պատերազմի առաջին իսկ օրվանից գյուղը ռումբերի ու հրթիռների տակ էր, բնակիչները` նկուղներում։ Համայնքապետն ասում է, որ այդ ժամանակ էլ 55-ամյա Անահիտը 87-ամյա մոր հետ նկուղ չէին իջնում։

«Ոչ մեկին չէին ենթարկվում», - հիմա, երբ արդեն իր բնակիչներից ոչ մի տեղեկություն չունի, նեղսրտում է գյուղապետը․ - «Վերջին օրը, արդեն որ թուրքերի պիտի մտնեին գյուղը, գնացել ասել եմ՝ Վարյա ծոծյա, գյուղից հելեք, ասում ա՝ է, թուրքը չի գալու ստեղ։ Դուք փախեք, ասում ա, ես գյուղից չեմ հելնի»։

1991 թվականին էլ ադրբեջանցիները Պլեթանց էին մտել, դարձյալ բոլոր գյուղացիները հեռացել էին, մայր ու աղջիկ՝ մնացել։ «Ասում ա՝ չէ, իմ խմորս հունցած ա, ես ո՞նց պիտի գնամ։ Հաց եմ թխելու, ասում ա․․․ էլի չի ենթարկվել, գյուղից դուրս չի եկել, ոտից վիրավորվել ա, թուրքերը տարել են», - պատմում է գյուղապետը։

Աղջկան այդ ժամանակ ադրբեջանցիները չեն գերեվարել։ Նրան չէին տեսել, որովհետև իջել էր նկուղ մոր ոտքը վիրակապելու համար սպիրտ բերելու։ Վարյա տատիկին ադրբեջանցիները վերադարձրել էին մի քանի շաբաթից։

Գյուղապետն ասում է, որ նա հրաշալի թուրքերեն գիտեր։ Անգին Ծատրյանն էլ է ենթադրում, որ պլեթանցի երկու կանայք գերեվարվել են, քանի որ պատերազմի ավարտից հետո իր որդին փրկարարների հետ գյուղը, մերձակա տարածքները զննել է, մարմիններ չեն գտել:

 
Ու՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Հրդեհ՝ տան տանիքում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը Ձեզ համա՞ր էլ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ հարցում Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում Ի՞նչ է ստացվում այն, ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում ավելի մեծ մաշտաբներով ինքն է անում․ հարցում Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլովԹալանչի են ասում նախկիններին․ Ձեր տպավորությամբ ովքե՞ր են իրական թալանչիները․ հարցում Անկարան կարող է վաճառել С-400 համակարգերը Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետըՍուրեն Պապիկյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի նորակառույց ճաշարանի բացման արարողությանը Ի՞նչ էր նախատեսվում Գյումրիում. նոր մանրամասներ չկայացած ավագանու նիստի մասինՍահմանադրական դատարանի ցանկացած որոշում կայացվելու է Փաշինյանի ցուցումով․ Արշակ ԿարապետյանԱճառյան փողոցի շենքերից մեկի 24-ամյա տղամարդն անզգուշաբար ընկել է. բժիշկներն արձանագրել են նրա մաhը Յուրա Մովսիսյանը նշել է, թե ինչ պետք է անի Հայաստանի հավաքականը ԱԱ-ում հայտնվելու համար Երևանում մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինիԵրևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը Հորմուզը և միջnւկային ծրագիրը Դոհայում բանակցությունների գլխավոր թեմաները կլինեն. Կատարի ԱԳՆ Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում Կյանքից հեռացել է Արմեն Իսահակյանը Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում. Իրինա Յոլյան Շաղափիչ, որը փայտագործության մեջ իրական «հեղափոխություն» բերեց. «Փաստ»Պոլիկլինիկայում 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող մասնագետներ ունենք. Անահիտ Ավանեսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հունիսի). Վթարվել է տիեզերակայան, ընկել է հսկայական երկնաքար. «Փաստ»Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. Էդմոն ՄարուքյանԱռանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև. եղանակի տեսություն Վախի մթնոլորտ են փորձում ստեղծել և լռեցնել բոլոր ընդդիմախոսներին․ Արմեն ՄանվելյանԻնչու է ԲՀԿ-ն հայտնվել հանրային ուշադրության կենտրոնում. հետընտրական նոր զարգացումներՀայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հնարավոր թաղման վայրերի մասինՄոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամներըԲազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ»Ռուս գիտնականները ստեղծել են պոլիմերներ, որոնք 10 անգամ երկարացնում են պերովսկիտային արևային մարտկոցների կյանքը Բաքուն ՀՀ քաղաքացիների համար անանուն տեղեկատվություն տրամադրելու մեխանիզմ է ստեղծում Փակ շփումների աստիճանական ակտիվացում. Հայաստանն ակնհայտորեն հակված չէ մոտ ապագայում դուրս գալ ԵԱՏՄ-ից. «Փաստ»Խաբեություն է, 7 հատ ծիրան գրպանը լցրած Եվրոպա են գնացել, ասում են՝ խմբաքանակ ենք տարել ԵՄ Թուրքիայի արևմտյան մասում խnշոր hրդեհ է բռնկվել Ընդդիմությունը համախմբվո՞ւմ է․ Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը նոր փուլ է մտնումՕր 5-րդ. ՍԴ-ն փակ նիստում քննում է ընտրության արդյունքները վիճարկող 7 ուժերի դիմումների քննությունըԱվետիք Չալաբյանը կալանավորված է ժողովրդի ընտրական իրավունքը պաշտպանելու համար․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանը գնալով ավելի է խրվում անբարենպաստ լոգիստիկ պայմանավորվածությունների մեջ. «Փաստ»Զինծառայողն օդաճնշիչ ատրճանակnվ մի քանի անգամ կրшկել է գետնին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանումՀայկական ծիրանն առաջին անգամ կհայտնվի Սինգապուրի շուկայումՈղբերգական դեպք. Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա աղջնակի մարմինԵրևանում բախվել են «Nissan Tiida»-ն և «Chevrolet»-ը. կա 1 զոh «Տիգրանս բոլորին համախմբողն էր, շրջապատի ուրախությունն ու հոգին». Տիգրան Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. «Փաստ»Անտվերպենի ադամանդի կենտրոնը, ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի առթիվ, Թրամփին 321 ադամանդով մատանի է նվիրել Իրանի արևմուտքում զինված հարձակման հետևանքով ԻՀՊԿ 2 անդամ է զոհվել Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան «Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ»