Գեղարքունիքի մարզում ВАЗ 21012-ը, մոտ 30 մետր մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում. կա զոհ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտի 19-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում ВАЗ 21012 մակնիշի ավտոմեքենան Շորժա–Սևան ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում՝ Դրախտիկ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 30 մետր գլորվելով՝ հայտնվել դաշտում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Ճամբարակ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Ճամբարակ» ԲԿ:
Կայքը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի: Տեղի ճանշինը կատարել է ճանապարհի մաքրման աշխատանքներ:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



