Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Խաղադրույքն իշխանությունն է. բոլոր ռեսուրսները դրվելու են սեղանին». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս վարչախմբի կողմից կազմակերպվելիք հնարավոր արտահերթ ընտրությունները որևէ լուրջ հեռանկար չունեն: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի դիտարկումն է, որը «Փաստի» հետ զրույցում անդրադարձել է հունիսի 20-ին սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Քաղտեխնոլոգն անդրադարձավ ընտրությունների դերին՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու իմաստով: «Այս իշխանությունն ամեն ինչ անում է իր իշխանությունը վերարտադրելու համար, քանի որ դրանով են պայմանավորված իր կենսունակությունն ու անվտանգությունը: Այս իշխանությունն այլ ելք չի տեսնում, քան իշխանությունը պահպանելն է. այլ երաշխիքներ չի տեսնում թե՛ անվտանգության, թե՛ ընդհանրապես նաև քաղաքական կենսունակության հարցում: Եվ նման պարագայում այս իշխանությունը փորձելու է ցանկացած մեթոդ օգտագործել, որպեսզի կարողանա հնարավորինս երկարաձգել իր քաղաքական կյանքը՝ մանավանդ իշխանության մեջ:

Կարծում եմ՝ գոյություն ունեցող ռիսկերի պարագայում հավանական է, որ ընտրություններով որևէ հարց չի լուծվի: Կան ռիսկեր, որոնք տեսնում են նաև բոլոր նախկին նախագահները, գրեթե բոլոր վարչապետները: Եթե, ընդհանրապես, էլիտաների կանխատեսումները կատարվեն, ապա դա նշանակում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով երկրում կապիտուլ յացիայից հետո առաջացած որևէ խնդիր ու հարց չի լուծվելու, որովհետև առաջին՝ լեգիտիմությունը չի ընդունվելու աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների կողմից, 2-րդ՝ լեգիտիմությունը կարող է չընդունվել նաև երկրի ներսում: Սա նշանակում է, որ նույն սուր խնդիրներն ու նույնիսկ վերարտադրված իշխանության հրաժարականի հարցը նորից ակտուալ են մնալու: Եվ, ըստ էության, դա կարող է հետընտրական շատ ավելի սուր զարգացումների հանգեցնել:

Մեծ հաշվով, մենք հիմա չենք էլ կարող ասել, թե ընտրությունների անցկացման ինչ սխեմա է առաջարկվում: Ընդամենը հայտարարվել է, որ արտահերթ ընտրություններ են լինելու, և, չգիտես ինչու, Փաշինյանն իրեն օր նշանակելու իրավունք է վերապահել», -նշեց Վ. Հակոբյանը: Շեշտելով վարչապետի հրաժարականի ու խորհրդարանի լուծարման ընթացակարգի մասին՝ նա հավելեց. «Այս պարագայում սխեման պարզ չէ, օրինակ՝ վարչապետը մնում է Նիկոլ Փաշինյանը, թե ոչ, թե, ենթադրենք, միջանկյալ ինչ-որ տարբերակ են գտնում կամ, օրինակ՝ մինչև պայմանական հունիսի 20-ն այնպիսի ճնշում է լինում, որ բավարարվում է ժամանակավոր վարչապետի թեկնածուի՝ Վազգեն Մանուկյանի վերաբերյալ արտախորհրդարանական ընդդիմության պահանջը:

Այսինքն, այժմ ընդամենը մի հայտարարություն կա՝ խորհրդարանական ուժերը որոշել են, որ պետք է արտահերթ ընտրություններ լինեն, իսկ Փաշինյանը, կարծում եմ, բոլոր օրենքներից ու պրոտոկոլներից դուրս, հայտարարել է հունիսի 20-ին անցկացվելիք ընտրություն մասին: Մեծ հաշվով, բազմաթիվ անորոշություններ կան և սա, ըստ էության, դեռ ընդամենը խայծ է: Այստեղ նաև մի նրբերանգ կա. ինչո՞ւ է այդ մասին հայտարարում Ն. Փաշինյանը: Մինչ այս խորհրդարանական ընդդիմությունը հայտարարում էր, որ գնալու են ու խոսեն միանգամից հրաժարական տալու մասին: Բայց, ինչպես տեսանք, միանգամից հրաժարական չտվեց ու հայտարարեց հունիսի 20-ին անցկացվելիք ընտրությունների մասին: Այսինքն, անգամ հիմա է ուզում ցույց տալ, որ խորհրդարանական ընդդիմության հետ հարաբերություններում խաղի տերն ինքն է, ինքն է որոշում, երբ հրաժարական տա, չտա և այլն: Այդքան շտապ հայտարարություն անելով՝ ցանկացավ ցույց տալ, որ իրավիճակի տերն ինքն է»:

Վիգեն Հակոբյանի կարծիքով, այս պահին, ամեն դեպքում, մինչև վերջ վստահ չենք կարող լինել արտահերթի անցկացման հարցում: Ըստ նրա՝ ամեն ինչ հրաժարականի փաստից է կախված: «Մինչև հրաժարականի մասին հայտարարություն չլինի, որևէ բան չենք կարող ասել: Տեսնում ենք, որ իշխանությունն առաջնորդվում է իրավիճակային որոշումներով, ինքնապաշտպանության բնազդով. եթե ճնշում կա՝ հետքայլ է անում, կոմպրոմիսային օրակարգ է առաջ բերում, եթե տեսնում է, որ ճնշումը մի փոքր նվազում է կամ իր պատկերացրած վտանգը չեզոքացվում է, միանգամից ավելի կոշտ դիրքորոշում է որդեգրում՝ հետ քաշվելով իր նախկին հայտարարություններից և խոստումներից: Այս տեսակետից, ամեն ինչի հիմքում հրաժարականն է, վերոնշյալ հարցում միայն դրանից հետո կարող ենք վստահ լինել»,-ասաց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով ընտրությունների դեպքում հնարավոր այլ ռիսկերին, հակաքարոզչության, նաև ատելության մեծ չափաբաժնի հնարավորությանը՝ Վիգեն Հակոբյանն ընդգծեց. «Իշխող քաղաքական ուժի գլխավոր քարոզչական դեմքը լինելու է մի մարդ, որն առանց հարյուրավոր ոստիկանների ու թիկնազորի չի կարողանում քաղաքում 200 մետր շրջել:Մարդ, որը շենքերի տանիքներին դիպուկահարներ է դնում՝ թիրախավորելով, երևի, ընդդիմությանը: Ինչպե՞ս եք պատկերացնում, ինչպե՞ս է այդ մարդը որևէ մարզի որևէ գյուղ մտնելու իր այդ շքախմբով: Գյուղապետարանի կամ կուլտուրայի շենքի գլխին էլ են դիպուկահարներ լինելո՞ւ: Պարզ է, որ այդ պահին բազմաթիվ ընդդիմադիր ներկայացուցիչներ տարբեր թրենդային վանկարկումներ են անելու, որոնցով այսօր բնութագրում են Նիկոլ Փաշինյանին: Այդ պարագում ի՞նչ ռեակցիա են տալու, օրինակ՝ թիկնապահները, ի՞նչ ռեակցիա կտա այդ պահին նյարդային վիճակում գտնվող ոստիկանապետը, պետական պահպանության աշխատակիցները: Մեծ հաշվով, ռիսկեր կան»:

Իսկ հակաքարոզչության, նաև ատելության մեծ չափաբաժնի հնարավորությունը, ըստ քաղտեխնոլոգի, անվիճելի է: «Նույնիսկ առանց կապիտուլ յացիայի, առանց հետպատերազմյան գերլարված իրավիճակի, մինչ այդ էլ թե՛ մեր ներքաղաքական դաշտում, թե՛ հասարակության մեջ ու սոցցանցերում ատելության դոզան սարսափելի մեծ էր: Իսկ մեկնարկն իշխանության կողմից տրվել էր դեռևս նախորդ ընտրություններից առաջ: Փաշինյանի՝ «ասֆալտին փռել», «պատերին ծեփել», «վնգստացող դատավորներ» բառապաշարը տալիս էր այն մեկնարկը, որ իշխող թիմի ներկայացուցիչները, նրան սպասարկող տարբեր կառույցներն ու հասարակության համապատասխան սեգմենտները նույնպես իրենց գործելաոճում նման տոնայնություն կիրառեին: Սա՝ մինչև պատերազմը»,-ասաց Վ. Հակոբյանը՝ շեշտելով, որ հիմա այդ իմաստով իրավիճակն ավելի լուրջ է:

«Հաշվի առնելով պատերազմի, կապիտուլ յացիայի արդյունքները և իշխանության ոչ ադեկվատ արձագանքն ընդդիմադիր ուժերի ու հասարակության կողմից բարձրաձայնվող հարցերին, կարելի է ենթադրել, որ հնարավոր նախընտրական շրջանն էլ ավելի սուր է լինելու: Ինչու, որովհետև խաղադրույքն իշխանությունն է, որը գործող իշխանության համար գոյատևման երաշխիք է հանդիսանում: Եթե նախկինում Հայաստանում իշխանություն կորցնողը կարող էր լծակներ, ֆինանսական ռեսուրսներ ու շատ այլ բան կորցնել, այնուամենայնիվ, անվտանգության խնդիրներ չէին առաջանում: Մեզ մոտ իշխանափոխությունը երբեք չէր հանգեցնում ինչ-որ մեկի անվտանգության երաշխիքի կորստին, հակառակը՝ այդ անվտանգությունն անգամ երաշխավորվում էր: Այսօրվա իշխանության համար իշխանության վերարտադրությունը, իրենց պատկերացմամբ, նաև անվտանգության ապահովում է, դրա համար էլ բոլոր ռեսուրսները դրվելու են սեղանին: Պարզ է նաև, որ այս պարագայում քարոզչական հիմնական ուղերձներն էլ են գրեթե նույնը լինելու՝ նորից սև-սպիտակի բաժանման, «նորերի-ռևանշիստների», «եթե մեզ չընտրեք, հներն են գալու» կարգախոսների տրամաբանության մեջ: Այդ ամենին կավելանա նաև վերջին թրենդային «վերջ թավիշին» կարգախոսը: Բնականաբար, սա հակադիր կարգախոսներ է առաջացնելու, եթե, իհարկե, արդեն չի առաջացրել»,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ նկարագրվածից բխող մթնոլորտ է ձևավորվելու թե՛ քաղաքական դաշտում, թե՛ հասարակության մեջ, թե՛ սոցցանցերում և թե՛ էլեկտորալ գործընթացներում:

«Հիմա արդեն տեսնում ենք, որ սոցցանցերում տեղի ունեցող բախումներն իրենց արտացոլումը ստանում են նաև իրական կյանքում: Այնպես որ, հնարավոր արտահերթ ընտրությունները կարող են ատելության ռեկորդ սահմանել»,-հավելեց քաղտեխնոլոգը:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Միջադեպ՝ Երևանում, 20-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, ոստիկանները ձերբակալել են 7 անձիԹրամփը հայտարարել է, որ չինական Թայվան կղզին համաձայնել է գնել Ալյասկայից մատակարարվող գազը Մոսկվան՝ թիրախում․ ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի, հայտարարվել է հրթիռային տագնապ Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան Աբրահամյան Իշխանությունը ազնիվ չէ ժողովրդի ու հատկապես նրա այն հատվածի հետ, որը հստակ ակնկալիքներ ունի Հայաստանի եվրոպական օրակարգից. Մարիաննա ՂահրամանյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Ադրբեջանի հետ Փաշինյանի կառուցած խաղաղության մասին իրականությունը Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջՍիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել