Ադրբեջանում կորոնավիրուսային արգելափակումները երկարաձգվել են մինչ հունիսի 1-ը. ժամանակավորապես կդադարեցվի հասարակական տրանսպորտի աշխատանքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանում կորոնավիրուսային արգելափակումների հատուկ ռեժիմը երկարացվել է մինչ հունիսի 1-ը: Դա արտացոլվել է «Արգելափակումների հատուկ ռեժիմի հետ կապված լրացուցիչ միջոցառումների մասին» նախարարների կաբինետի բանաձևի փոփոխության մեջ, հայտնում է minval.az-ը:
Փաստաթղթի համաձայն, երկրում հասարակական տրանսպորտի շարժը կդադարեցվի մարտի 20-ի ժամը 00:00-ից մինչ մարտի 29-ի ժամը 06:00-ը, իսկ ապրիլ և մայիս ամիսներին հասարակական տրանսպորտը չի գործի շաբաթ-կիրակի օրերին:
Հայտնի է, որ Ադրբեջանում համավարակի ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 243 հազար դեպք, որից 3314-ը՝ մահվան ելքով:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



