Ադրբեջանցուն տեղափոխել են Ստեփանակերտի հիվանդանոց. հայ բժիշկներն օգնել են նրան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանցուն Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց են տեղափոխել սրտի կաթվածով, նրան վիրահատել են, կորոնար անոթների ստենտավորում արել։ Տեղեկությունը հայտնեց Sputnik Արմենիայի աղբյուրը։
Այսօր սոցիալական ցանցերում տեղեկություն էր տարածվել, որ Ստեփանակերտի հիվանդանոցի բաժանմունքներից մեկում մի ադրբեջանցի վարորդ է բուժվում, որին բերել են խաղաղապահների ուղեկցությամբ։
Sputnik Արմենիան փորձեց կապ հաստատել համապատասխան մարմինների հետ, բայց առողջապահության նախարարությունն ու հիվանդանոցի ղեկավարությունը հրաժարվեցին մեկնաբանություններից՝ հորդորելով դիմել ՊՆ։
Աղբյուրի տեղեկություններով` հիվանդին արդեն տեղափոխել են Բաքու։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



