Գերմանական մամուլի գնահատականը՝ Հենրիխ Մխիթարյանի խաղին
ՍՊՈՐՏԳերմանական մամուլը բարձր է գնահատել Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործողությունները Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ Գերմանիայի առաջնության 16-րդ տուրի խաղում։
Kicker-ը 26-ամյա ֆուտբոլիստին տվել է 2 գնահատականը՝ ընդգրկելով տուրի խորհրդանշական հավաքականում։ Նույն գնահատականն է ստացել նաեւ Մատս Հումելսը։
Bild-ը եւս Մխիթարյանի խաղը գնահատել է 2, իսկ առավելագույնին (1) արժանացել է Հումելսը։
Ruhr Nachrichten-ը Մխիթարյանի տվել է 2,5, իսկ լավագույն խաղացող է ճանաչել Հումելսին՝ 2։
Հիշեցնենք, որ «Բորուսիան» հաղթել է 4։1 հաշվով, 82 րոպե անցկացրած Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ։

1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել



