Օբաման հայտարարել է Կուբա մեկնելու պատրաստակամության մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր նախագահության վերջին տարում Կուբա մեկնելու պատրաստակամություն է հայտնել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը: Օբաման հաստատել է այդ լուրը Yahoo պորտալին տված իր հարցազրուցում՝ միաժամանակ նշելով, որ ուղևորությունը հնարավոր կլինի որոշակի պայմաններով:
«Եթե ես այցելեմ, ապա գործարքի մի մասն այն է, որ ես պետք է կարողանամ խոսել՝ ում հետ հարկավոր է: Ես բազմիցս նախագահ Կաստրոյի հետ զրույցում ասել եմ, որ մենք միշտ պատրաստ ենք ձեռք մեկնել նրանց, ովքեր ցանկանում են ընդլայնել Կուբայում խոսքի ազատության շրջանակները»,- ասել է նա:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



