ՌԴ Խիմկի քաղաքի 9 հարկանի շենքում պայթյունի հետևանքով զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ 2 երեխա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ Խիմկի քաղաքում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով զոհվածների թիվը հասել է 3-ի, հայտնում է kommersant.ru լրատվականը։
Պայթյունը տեղի է ունեցել քաղաքի 9 հարկանի շենքում. զոհերից բացի հաղորդվել է նաև 4 վիրավորի մասին։ Զոհերի թվում են մեկ տղամարդ և երկու երեխա։ Միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը միջադեպի նախնական պատճառ է համարում գազի պայթյունը:
Պայթյունի պատճառով ութերորդ և իններորդ հարկերի միջև եղած պատը փլվել է, հրդեհ է բռնկվել: Կրակն այժմ մարված է։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



