Ո՞ր մարդիկ են ենթակա կորոնավիրուսով կրկին վարակվելու վտանգին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ65-ն անց մարդիկ արդեն տարած հիվանդությունից հետո COVID-19-ով կրկնակի հիվանդանալու ավելի մեծ հավանականություն ունեն: Այս մասին նշված է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Lancet գիտական ամսագրում:
Կորոնավիրուսային ինֆեկցիան հաղթահարած պացիենտների շրջանում կրկնակի վարակումից պաշտպանության մակարդակն ընդհանուր առմամբ կազմում է 80,5 տոկոս, սակայն 65-ն անց պացիենտների շրջանում այն նվազում է մինչեւ 47,1 տոկոս:
Հետազոտության հեղինակները շեշտում են, որ ստացված արդյունքները եւս մեկ անգամ ընդգծում են համավարակի ժամանակ տարեցների պաշտպանության միջոցառումների կարեւորությունը. խոսքն առաջին հերթին հեռավորության պահպանման եւ նրանց պատվաստելու առաջնայնության մասին է:
Նշենք, որ մասնագետները պնդում են, թե COVID-19-ը հաղթահարած ոչ մի պացիենտ ապահովագրված չէ կորոնավիրուսով՝ նույն կամ այլ շտամով կրկնակի վարակվելուց:



