Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են մի շարք նշանակումներ։
Հոգեշնորհ Տ. Գաբրիել վարդապետ Սարգսյանը, ազատվելով Վանորեից տեսչությունում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Դամասկոսի հայոց թեմում։
Հոգեշնորհ Տ. Սիփան վարդապետ Գևորգյանը, ազատվելով Վանորեից տեսչությունում ստանձնած պարտականություններից, իր հոգևոր ծառայությունը կշարունակի Վիրահայոց թեմում։
Արժանապատիվ Տ. Սևակ քահանա Սարիբեկյանը, ազատվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Ռուբեն Սևակ» թանգարանի տնօրենի պաշտոնից, ծառայության է կոչվել Կոտայքի թեմում։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



