Արտահերթ խորհրդարանական ընտրություններ հայտարարելու համար ընթացակարգեր կան, մինչ դրա իրագործումը՝ Նիկոլի հայտարարությունները կենացներ են. Վրթանեսյան
ԲԼՈԳԱրտահերթ խորհրդարանական ընտրություններ հայտարարելու համար կոնկրետ ընթացակարգ կա օրենքով հաստատված։ Մինչ այդ ընթացակարգը չի իրագործվել, Նիկոլի հայտարարություններն ընդամենը կենացներ են, օդի տատանումներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
«Արտահերթ խորհրդարանական ընտրություններ հայտարարելու համար կոնկրետ ընթացակարգ կա օրենքով հաստատված։
Մինչ այդ ընթացակարգը չի իրագործվել, Նիկոլի հայտարարություններն ընդամենը կենացներ են, օդի տատանումներ։
Մի շտապեք ոգևորվել (ես որ ընդհանրապես ոգևորվելու հիմք չեմ տեսնում, եթե նիկոլենք են ընտրությունները «վարելու»)։
Հ.Գ. Ու հետո չասեք, թե վաաա՜յ, մենք նրան հավատացինք, իսկ նա խաբեց...
Հ.Հ.Գ. Եթե սխալվում եմ, թող իրավաբաններն ինձ ուղղեն, բայց առանց օրենքով նախատեսված համապատասխան ընթացակարգերի ընտրությունների օր հայտարարելը պաշտոնական դիրքի չարաշահում չի՞։ Սա օրինակա՞ն է»,- գրել է Վրթանեսյանը։




















































