Գերիների վերադարձի պահանջով նոր բանաձև՝ ԱՄՆ Կոնգրեսում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ կոնգրեսականներն Ադրբեջանին կոչ են արել անհապաղ ազատ արձակել հայ
գերիներին: Ներկայացուցիչների պալատի հայկական հարցերի հանձնախմբի
համանախագահների ներկայացրած բանաձևին աջակցություն են հայտնել 31
ներկայացուցիչ: Բանաձևում նշված է, որ Ադրբեջանը կեղծում է ռազմագերիների
կարգավիճակը՝ փորձելով արդարացնել նրանց գերի պահել ցանկությունը:
Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆն անընդնելի է համարել ԼՂ
վերջին պատերազմից ավելի քան 100 օր անց հարյուրավոր հայ զինծառայողների
քաղաքացիական անձանց՝ Ադրբեջանում պահվելը:
«Ադրբեջանն արդեն իսկ մեղավոր է վերջին պատերազմում գործած սարսափելի
վայրագությնների համար, և սա ավելի է խորացնում խնդիրը»,- ասել է Շիֆը՝
նշելով, որ ԱՄՆ-ը բոլոր դիվանագիտական խողովակներով պետք է ապահովի հայ գերիների վերադարձը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



