Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Եթե ​​Փաշինյանը խաղադրույք կատարի Արևմուտքի և Ղարաբաղը ճանաչելու վրա, ապա դա կնշանակի պատերազմ ընդմիշտ. Տրոֆիմչուկ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Տարածաշրջանային և անվտանգության հարցերով ռուսաստանցի քաղաքագետ Գրիգորի Տրոֆիմչուկի խոսքով` ղարաբաղյան հերթական պատերազմից հետո հայ-ռուսական հարաբերությունները չեն տուժել:

Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ սակայն հնարավոր չէ ուշադրություն չդարձնել ՌԴ-ի դեմ ուղղված հարձակումների վրա. որոշ առանձին խմբերի «ակտիվիստներ» հայտարարում են, թե իբրև Հայաստանի համար կարևոր պահին Ռուսաստանը չի օգնել, չնայած որ Ղարաբաղի մնացած մասն արդեն ժխտում է նման մեղադրանքները:

«Ինչպես նաև մենք տեսնում ենք` հայաստանյան գլխավոր ընդդիմադիր ուժերը անցկացնում են քննարկումներ, որտեղ հայտարարում են հայ-ռուսական հարաբերությունների ուժեղացման անհրաժեշտության մասին: Այլ հարց է, թե ինչպիսի վերաբերմունք ունի ռուսական կողմը անձամբ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ»,- ասաց նա:

Ըստ Տրոֆիմչուկի` նոյեմբերյան եռակողմ համաձայնությունից հետո Փաշինյանը դարձել է գործոն այդ պայմանավորվածություններն իրականացնելու համար, ինչը փոքր-ինչ բարձրացրել է նրա հեղինակությունը Մոսկվայի աչքերում:

«Բայց դրա հետ մեկտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագիծը` նյարդային, ճղճղան, անկանխատեսելի, շատ հարցերում ծայրահեղ, ոչ մի տեղ չի կորչել և շարունակում է լրջորեն անկայունացնել իրավիճակը: Փաշինյանն այլևս ի վիճակի չէ հանդարտեցնել Հայաստանը, և դա ամենաշատը պետք է անհանգստացնի ռուսական կողմին,- ասաց նա` նշելով, որ անհանգիստ Հայաստանը նախապայման է պատերազմի վերսկսման համար,- հատկապես, որ հենց հայերը մեղադրում են Փաշինյանին, որ նա շարունակում է «երկիրը հանձնել թուրքերին»: Պետք է հասկանալ, որ տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին էլ ինքը՝ Փաշինյանը, բնականաբար չի դարձել Ռուսաստանի մեծ երկրպագուն և սպասում է պահին, որ կոմպենսացնի իր բոլոր նվաստացումները: Այդ ամենը բարի ավարտ չի ունենա: Ահա սա է  հայ-ռուսական հարաբերություններում տիրող վիճակը հիմա»:

Անդրադառնալով Ղարաբաղյան պատերազմում հայկական կողմի պարտության պատճառներին` ռուսաստանցի փորձագետը նշեց, որ ինքը կողմնակից չէ այն վարկածին, որ հայկական բանակն արժանի հարված չի տվել Ադրբեջանին, քանի որ Փաշինյանը բոլորին մոլորության մեջ է գցել, որ դիտմամբ պարտություն լինի:

««Թուրք Փաշինյան» վարկածը երեխաների համար է: «Անպետք իսկանդերների» մասին անգամ չեմ ցանկանում խոսել, քանի որ հայկական սպառազինության մեջ միայն դրանք չէ, որ կային: Երևի, ռազմական ինքնաթիռներ էլ չկային: Գլխավոր բանը, որ իսկապես չուներ Երևանը` վճռականությունն էր հարվածել թշնամուն իրական ձևով»,- ասաց նա:

Ըստ Գրիգորի Տրոֆիմչուկի` այս հարցն էլ պետք է ուշադիր հասկանալ, թե արդյոք Փաշինյանի թիկունքում կանգնածները չեն ցանկացել Հարավային Կովկասում իրավիճակը  ապակայունացնել երկար ժամանակով: «Այս չբարձրաձայնված խնդիրն իրականացվում է առանց շեղումների, ի տարբերություն մնացածների, և դա ակնհայտորեն Թուրքիայի և Ադրբեջանի շահերից չէ»,- ասաց նա:

Ըստ նրա՝ պատերազմում պարտության պատճառներից մեկն այն էր, որ Հայաստանը մնացել էր միայնակ: «Չեմ կարող նաև չհիշատակել ադրբեջանական կողմի հիմնական թեզերից մեկը, ըստ որի, առանց Ռուսաստանի անմիջական օգնության, Հայաստանն ակնթարթորեն ջախջախվելու է: Եվ հիմա մենք տեսնում ենք, որ մեկուկես ամիս հայկական բանակը բացարձակ անկախ կռվեց: Իսկ ի՞նչ արդյունքներ ունի նա: Այսինքն՝ պարզվեց, որ ադրբեջանական թեզը ճշգրիտ է»,- ասաց նա:
Ըստ նրա` պարտության պատճառներից մեկն էլ այն էր, որ շատերը սրճարաններում էին հայրենասիրական կենացներ ասում:

Տրոֆիմչուկը նաև նկատեց, որ չնայած Փաշինյանի կողմից հասարակությանը մոլորության մեջ գցելուն, շնորհիվ նրա, որ ապրում ենք տեղեկատվության դարաշրջանում, պետք է պարզ լիներ, թե ինչ է կատարվում պատերազմում, ինչպես են ադրբեջանական զորքերը հաղթանակ տանում:

Ըստ տարածաշրջանային և անվտանգության փորձագետի` Ռուսաստանն այս տարածաշրջանում, բացի իրավիճակի հանդարտեցումից և նոյեմբերի 9-ի համաձայնությունները կյանքի կոչելուց, այլ նպատակ չունի:

«Միակ խնդիրն այն է, որ շատ կարևոր բաներ, հասկանալի պատճառներով, նշված չէին այդ փաստաթղթում, ուստի այժմ այդ վերապահումները և այդ հակասությունները պայթում են, և ինքնին կարող են պատրվակ դառնալ նոր պատերազմի համար: Հերիք է հիշատակելը, թե ինչ է կատարվում Զանգեզուրում` Հայաստանի հարավում և այլ կետերում»,- ասաց նա:

Գրիգորի Տրոֆիմչուկի դիտարկմամբ` շատերն այս ամենում մեղադրում են Ռուսաստանին, իբրև թե հավերժ մնալու է Ղարաբաղում: «Բայց Ռուսաստանը նման խնդիր չունի: Նրան պարզապես մեծ պատերազմ Հարավային Կովկասում պետք չէ: Դրա համար նոյեմբերյան փաստաթղթի ժամկետներին նայելն իմաստ չունի»,- ասաց նա:

Այս համատեքստում, ըստ նրա, Ռուսաստանի համար խնդիրներ են առաջանում, օրինակ, Ռուսաստանը չի ցանկանում, որ մեծանա Բաքվի կախվածությունն Անկարայից:

«Որոշ ռուս մասնագետներ նաև նկատում են, որ գոյություն ունի Ադրբեջանում կադրային քաղաքականության վրա  Թուրքիայի ազդեցության մեծացման վտանգը, և դա հատկապես վերաբերում է ռազմական ոլորտին: Երբեմն խոսվում է այն մասին, որ Թուրքիան է հենց նշանակում այստեղ պաշտոնյաներին: Եվ կրոնական հարցերն էլ միանշանակ չեն, քանի որ այստեղ Թուրքիայի ազդեցությունն անխուսափելիորեն տարածվում է, չնայած մինչ այս Բաքուն միշտ հավատարիմ էր աշխարհիկ գծին, հակակղերական ֆորպոստ էր»,- ասաց նա:


Տրոֆիմչուկը նկատեց, որ Ադրբեջանում կլինի նաև որոշակի թուրքական ռադիկալ կազմակերպությունների գործունեության ուժեղացում, ինչը հնարավոր կդարձնի չծրագրված փոփոխություններ ոչ լավ ուղղությունով:

«Պայմանագրերով նշված հինգ տարվա ընթացքում արտերկրում բնակվող ադրբեջանական ընդդիմության ներկայացուցիչները, ովքեր կարծում են, որ իբր «օկուպացված Ղարաբաղը» ռուս խաղաղապահները հիմա գրավել են, ակտիվանալու են: Այս բոլոր հարցերը պետք է գտնեն իրենց պատասխանները, այդ թվում ոչ միայն ռազմաքաղաքական, այլ նաև առևտրատնտեսական ոլորտում, եթե մենք, ընդհանուր առմամբ, ձգտենք կայունացնել ամբողջ տարածաշրջանը»,- ասաց նա:

Խոսելով ԼՂ հիմնախնդրի ապագայի մասին էլ` նա նշեց, որ բոլորս էլ ամենալավի հույսն ունենք: «Սակայն առանց լուծելու այն հարցերը և նույնիսկ այն խնդիրները, որոնք վերը նշեցի, տարածաշրջանի դրական զարգացումը, ցավոք, անհասանելի կլինի: Այս պարագայում մենք չենք կարող հուսալ, որ պարտված հայերը հանկարծ շեղվելու են ամբողջ տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ և սիրով շտապելու են բոլորի հետ առևտուր կատարել: Հայկական մենթալիտետը այդ վիճակում չէ, քանի որ ստացել է պատմական հարված»,- ասաց նա:

Գրիգորի Տրոֆիմչուկն այսօրվա իրավիճակի հիմքերը առաջարկեց գտնել 2018 թվականի գարնան հեղափոխության  ժամանակ։

«Հայերը, հավանաբար, կարող են մեղադրել Ադրբեջանին, Թուրքիային և ցանկացած մեկին իրենց անախորժությունների համար, բայց դա անհնար կլինի անել առանց բուն Հայաստանում վերջին տարիների իրադարձությունների հստակ գնահատման: Այժմ հայկական կողմը պետք է իրեն շատ զգույշ և զգույշ պահի, հակառակ դեպքում կորուստների ցանկը՝ ինչպես տարածքային, այնպես էլ մարդկային, կարող է էլ ավելի աճել: Բաքվի համար «ղարաբաղյան հակամարտություն» հասկացությունն այլևս գոյություն չունի: Մոսկվան միջանկյալ դիրքորոշում է որդեգրել այս թեմայի շուրջ: Երևանը ոչ միայն հավատում է, որ կա հակամարտություն, այլև հստակ հակված է ռազմական ռևանշի: Եթե Փաշինյանը խաղադրույք կատարի Արևմուտքի և Ղարաբաղը ճանաչելու վրա, ապա դա կնշանակի պատերազմ ընդմիշտ»,- ասաց նա:

Apple-ը շնորհանդես կանցկացնի սեպտեմբերի 9-ինԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Սևանում․ լճից դուրս է բերվել տղամարդու մարմին. պարանոցին եղել է կապված քարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավերՍամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open միջազգային մրցաշարումԴեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ․ ՆԳՆ-ն՝ Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհի մասինՀայաստանը հայտնվել է Արևմուտքի գեոպոլիտիկ թակարդում. Մհեր ԱվետիսյանԹուրքիան $2,4 մլն է վճարելու Թրամփի հետ կապեր ունեցող ամերիկյան լոբբիստական ընկերությանըԾուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. խոշոր հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայումԱճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Chevrolet»-ը և «Tesla»-նՎթար է․ ջուր չի լինելուԶելենսկին հանձնարարել է ուժեղացնել Զապորոժիեի պաշտպանությունըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտելՄահացել է դերասան Թիմ ՔարրինԳյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026Ֆրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվել, մեկը մահացել էMeta-ն կվճարի 17 միլիարդ դոլար ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության պատմական համաձայնագրի շրջանակներումԲախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ford»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է․ կա 9 վիրավորՄեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերըՄեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմՈւսանողները դարձել են շատ պրագմատիկ և բուհ դիմելիս հաշվի են առնում շատ հանգամանքներ. Ատոմ ՄխիթարյանՍեփական մեղքերը թողած՝ ռուսներից ենք պահանջում մեղա գա՞ն. Արշակ ԿարապետյանԹրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածԻրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ինչ գին կունենա ոսկին առաջիկայում Նոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա ՅոլյանՓեզեշքիանը և Պուտինը կհանդիպեն Ղրղզստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Լոռու մարզում 36-ամյա վարորդը «JCB» մակնիշի տրակտորով կողաշրջվել է Նեպալի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 16 մարդ է զnhվել 42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Յոթ տարեկան աղջիկը էլեկտրահարվել է խանութի պաղպաղակի սառնարանիցՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահի հետ Ջրվեժում երթևեկության փոփոխություն կլինի Նեպալում աղետի հետևանքով անհետ կորել է ավելի քան 290 օտարերկրյա զբոսաշրջիկ Դատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Դոլարի և եվրոյի փոխարժեքների ծանոթացում Զելենսկին դիմել է Չինաստանին Թրամփի վարչակազմը կասեցրել է ամբողջ աշխարհում վիզայի հարցազրույցների նշանակումները 6000 վոլտ լարման հարված. երկու փոքրիկ աղջիկ էլեկտրական վնասվածք են ստացել․ մեկը փորձել է ընկերուհուն փրկելՏրանսպորտը թոշակառուների գրպանին ավելի ծանր է հարվածում, քան աշխատող քաղաքացիներին. Հրայր Կամենդատյան«Մանչեսթեր Սիթի»-ն հայտարարել է թանկարժեք տրանսֆերի մասին. պաշտոնական Ուկրաինան ակնհայտորեն պարտվում է հակամարտությունում․ Պեսկով Հանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք. Աննա ԿոստանյանՉինաստանի և Նեպալի սահմանին սողանք է տեղի ունեցել. կան հարյուրավոր անհետ կորածներ Իշխանությունը զավթել է թե´ գործադիր մարմինները, թե´ ՏԻՄ-երը. Արեգ Սավգուլյան«Ունիվերսիտատյա Կրայովայի» կենտրոնական պաշտպան Ադրիան Ռուսը բաց կթողնի «Արարատ-Արմենիայի» դեմ խաղը Հրազդանում «Chevrolet Volt»-ը վրաերթի է ենթարկել 60-ամյա հետիոտնի