Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ շարունակվում են ապօրինությունները. Վարուժան Ավետիքյան
ՔԱՂԱՔԱԿԱՆ«TK & Partners» խորհրդատվական ընկերության կառավարող գործընկեր Վարուժան Ավետիքյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հայաստանի ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ շարունակվում են ապօրինությունները: Պարզվում է, մինչ օրենքի հիման վրա դատարանի կողմից հայցը վարույթ ընդունելու ուժով կասեցվել է ՀՀ նախագահի համապատասխան հրամանագիրը, Պաշտպանության նախարարը արձակել է ՀՀ նախագահի ԿԱՍԵՑՎԱԾ հրամանագրի կատարումն ապահովող հրաման: Հաշվի առնելով սա, վաղը (մարտի 17) ժամը 14:30-ին Վարչական դատարան ենք մուտք անելու այս գործով նոր փաստաթղթեր, որոնք ուղղված կլինեն ապօրինությունները վերացնելուն: Բոլոր լրատվամիջոցներին նույն ժամին հրավիրում եմ Վարչական դատարանի մուտքի մոտ (Գ. Նժդեհի 23), որտեղ կտամ կատարված ապօրինությունների մասին հրապարակային պարզաբանումներ:
Հ.Գ. Այս հայտարարությունն արվում է որպես գեներալ Խաչատրյանի այս գործով շահերի ներկայացուցիչ»:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
4
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



