Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կառավարության անհեռատեսության պատճառով տնտեսությունն արդեն անդունդի եզրին է

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը նախօրեին ներակայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման դինամիկայի որոշ վիճակագրական տվյալներ և առկա ոչ բարվոք վիճակի պատճառներ։ Այսպիսով, ըստ տնտեսագետի. «Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2021թ. հունվար ամսվա տնտեսական ցուցանիշները։ Ըստ վիճակագրության 2020թ. նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7.5%-ով: Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշի անկմանը նպաստել է արդյունաբերական արտադրանքը, առևտրի շրջանառությունը և բնակչությանը մատուցված ծառայությունները։ Աճ է արձանագրվել միայն շինարարության ոլորտում։ Այսպես, հունվար ամսին արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 10.8%-ով, շինարարությունն աճել է 0.8%-ով, առևտրի շրջանառությունը նվազել է 15.1%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալը նվազել է 10.3%-ով:

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 137,338.3 մլն ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 186,933.0 մլն ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 129,799.9 մլն ՀՀ դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 12,566.3 մլն ՀՀ դրամ։ Այս վիճակագրությունը խոսում է պետական կառավարման համակարգի անգործության կամ անճարակության մասին։ Երեք տարում այդպես էլ կառավարությունը չսովորեց ճիշտ կառավարել պետական բյուջեն։ Այս խնդիրը մեզանում կար և՛ անցած, և՛ նախորդ տարիներին։ Բայց իրավիճակը ոչնչով չի փոխվում։
Ամեն հերթական տարում թվում է, թե կառավարությունը հետևություններ կանի իր սխալներից, և քայլեր կձեռնարկի տնտեսությունը փրկելու համար, սակայն ոչինչ էլ չի արվում։ Չի արվում, որովհետև խնդիրը հետևություններ անելու մեջ չէ, խնդիրը կառավարության կարողությունների մեջ է։

Կառավարության ունակությունները թույլ չեն տալիս տանել այն բեռը, որն ամեն տարի ստանձնում են։ Ստանձնում են ու ձախողում։ Վերջում կրկին կանգնում ենք նույն կոտրած տաշտակի առաջ։

Առհասարակ երկրում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները սերտ կապ ունեն տնտեսության կամ առաջխաղացման կամ անկման հետ։ Ներքաղաքական այս անկայուն վիճակը, բացասաբար է ազդում տնտեսության վրա և եթե մի քանի ամիս առաջ ձևակերպում էինք, որ տնտեսությունը գահավիժում է և պետք է արգելակենք, ապա հիմա կարող ենք արձանագրել, որ մոտենում ենք անդունդին, գլորվել ենք և գնում ենք դեպի վերջնակետ։

Հունվար ամսվա տնտեսական ցուցանիշների 7․5 տոկոս անկումը կանխատեսելի էր, և պայմանավորված էր մի քանի հանգամանքներով։ Նախ 2020 թվական մուտք գործեցինք արդեն իսկ թուլացած տնտեսական պոտենցյալով, այսինքն երբ որ թմբկահարում էին որ 2019-ին ունեցել ենք տնտեսական աճ, նախ պետք է հասկանանք և գնահատենք թե ինչից էր այդ տնտեսական աճը։ Այդ տնտեսական աճը պայմանավորված էր հիմնականում տրանսպորտային միջոցների ներմուծումից և վերաարտահանումից, որը ժամանակավոր բնույթ էր կրում և 2020 թվականին մենք չէինք ունենալու։ Տնտեսական աճը նախորդ մի քանի տարիների հարկային ստուգումների արդյունքն էր, այսինքն տնտեսվարողների մոտ սկսվեցին լայնածավալ ստուգումներ, ստուգումների ընթացքում պայմանավորվում էին, ճշգրտումներ էին անում հարկային մարմիններ ներկայացվող հաշվետվություններում, որը ցույց էր տալիս արհեստական շրջանառության աճ, բնականաբար իր հետ բերում էր մուտքեր պետական բյուջե և այստեղից ենթադրվում էր, կամ ներկայացվում էր հանրությանը, որ տնտեսական աճ ունենք։ Այնինչ 2020 թվականի համար պետք էր ստեղծել նախադրյալներ, տնտեսական պոտենցյալ, որը չկար և պետությունը այդ ազդակները պետք է ուղարկեր բիզնեսին, ուղարկեր պոտենցյալ ներդրողներին, որը այդպես էլ չարվեց։ Ինչին արդեն հաջորդեց համաճարակը, որը ևս ազդեցություն չէր կարող չթողնել, այնուհետև ունեցանք կառավարության ոչ ադեկվատ վերաբերմունք ու արձագանք համավարակի ժամանակահատվածում տնտեսության վերաբերյալ, այնուհետև ունեցանք պատերազմ։ Բնականաբար այս ամենը ազդեցություն էր թողնելու տնտեսական անկման վրա։ Հետպատերազմյան, հետպանդեմիայի ժամանակահատվածում կառավարությունը շարունակում է նույն վարքագիծը, բնականաբար տնտեսական աճի ակնկալիք ունենալը կլիներ միամտություն։
Այս ցուցանիշը ցույց է տալիս ներկա կառավարության աշխատանքի որակը։ Բնավ զարմանալի չէ, որ մեր տնտեսությունը գտնվում է այսպիսի իրավիճակում։ Դրա համար գուցե կան օբյեկտիվ պատճառներ։ Սակայն հիմնական պատճառները պետք է փնտրել կառավարության անկարողության մեջ, կառավարության վարած ոչ ճիշտ տնտեսական քաղաքականության մեջ։ Գուցե դա հետևանքն է նրա, որ կառավարությունում հայտնվել են լրիվ պատահական մարդիք, կամ ոչ պրոֆեսիոնալներ, և հասարակությունն ու պետությունը շատ թանկ գին են վճարում դրա համար» ։

Սոնա Գիշյան

Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ Կառավարությունը պատրաստվում է ներգրավել ևս 320 մլն դոլարի վարկՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին Երևանում առեղծվածային հանգամանքներում մահացած՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համահիմնադրի ազգականը նոր մանրամասներ է փոխանցում Ռուսաստանում գտել են անհետացած ինքնաթիռը Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստան (վիդեո) Վեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՃապոնիան ԱՄՆ-ի վասալն է․ Մեդվեդև Ռեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին