30-ամյա վարորդն Opel-ով ատոմակայանի ճանապարհին գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է գնացքի գծերի վրա. կա վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրմավիրի մարզում երեկ՝ մարտի 14-ին, ժամը 22:50-ի սահմաններում Մեծամոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Սերյոժա Վ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով, դեռեւս անհայտ հանգամանքներում, Մեծամոր քաղաքից դեպի Հայաստանի ատոմային էլեկտրակայան տանող ճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ գլխիվայր հայտնվել գնացքի գծերի վրա: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։
Վթարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մեծամոր» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



