Երևան, 30.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նվեր Գրիգորյանը ոչնչացրել է թշնամու 80-ից ավելի զինվորի, հերոսաբար զոհվել՝ փրկելով զինակից ընկերների կյանքը (տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գրիգորյանների ընտանիքը, երկար ժամանակ լուր չունենալով իրենց որդուց՝ Նվեր Գրիգորյանից, կարծել է, թե նա անհետ կորած է: Երկու ամիս անց, սակայն, իմացել են ցավալին՝ Նվերը հերոսացել է հանուն հայրենիքի:

Նվերը, որ բանակ էր զորակոչվել 2019 թվականին, ծառայում էր Մարտակերտի N զորամասում: Ընդամենը երեք ամիս ու Նվերը տուն կվերադառնար, ընտանիքի ու հարազատների կողքին կլիներ: Սակայն պատերազմը ի չիք դարձրեց բոլոր սպասումներն ու հույսերը:

Չխնայելով ոչինչ՝ Նվերը խիզախաբար մարտնչել է Մարտակերտի, ապա՝ Մարտունու պաշտպանական դիրքերում։

«Պատերազմի ընթացքում Նվերին տեղափոխել էին Մարտունի 2: Հրամանատարի մահից հետո, եղբայրս իր վրա է վերցրել հրամանատարությունը, ոչնչացրել թշնամու 80-ից ավելի զինվորի: Հոկտեմբերի 29-ին փրկել է 25 զինակից ընկերների կյանքը և նույն օրը հերոսաբար զոհվել իր պահած դիրքում՝ ոչ մի մետր չնահանջելով»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում պատմեց Նվերի եղբայրը՝ Նոդար Գրիգորյանը:

Նվերը պարբերաբար զանգում էր հարազատներին, հետաքրքրվում նրանց որպիսությամբ. «Ասում էր, որ ամեն ինչ լավ է, անհանգստանալու ոչինչ չկա»,- նշեց Նոդարը:

Վերջին անգամ հերոսը զանգել է մայրիկին, սակայն հաջորդ օրը սպասված զանգն ուշացավ հավետ:

20-ամյա Նվերի հերոսանալու լուրն ընտանիքը իմացել է հոկտեմբերի 31-ին, բայց, քանի որ մարմինը չէին կարողանում գտնել, հույս են ունեցել, որ որդին ինչ-որ վայրում թաքնված է և ողջ է: Հունվարի 17-ին, սակայն, ԴՆԹ թեստավորման միջոցով միայն, գտել են Նվերի անշնչացած մարմինը:

Նվերը Շիրակի մարզի Տուֆաշեն գյուղից էր։ Ընտանիքի միջնեկ զավակն էր, ունի քույր և եղբայր։ Բարի, աշխույժ ու աշխատասեր Նվերը բազում երազանքներ ու նպատակներ ուներ: Սիրում էր նկարել ու մեքենա վարել:

Նվեր Գրիգորյանը հուղարկավորվել է հայրենի Տուֆաշեն գյուղում։ Մարտի 3-ին՝ Արցախի Հանրապետության սահմանները պաշտպանելու, ցուցաբերած արիության և խիզախության համար, Նվերը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:

Ընդդիմադիր կոնսոլիդացիա. Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ»ՆԱՏՕ-ն՝ Կիևի հետ համատեղ, պատրաստվում է մշակել զենք՝ ռուսական ավիաբազաները ոչնչացնելու համար․ Զախարովա Իրավապահները հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենա Հունիսի 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Ֆուտբոլիստների կարիերան կարճ է․ Սինիցինը կոչ է արել չքննադատել Սպերցյանին Հայաստան–Ֆրանսիա տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները քննարկվել են Էկոնոմիկայի նախարարությունում Պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանը 15 անգամ հետաձգել է Դոնբասը գրավելու վերջնաժամկետը. Զելենսկի Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ ՌԴ ՊՆ հայտնել է Ուկրաինայի ենթակառուցվածքների վրա հասցված հարվածների մասին ԱԱ-2026․ Բրազիլիայի հավաքականը հաղթեց Ճապոնիայի ընտրանուն Ինչ որոշում էլ կայացնեմ, թափանցիկ կլինի․ Սերբիայի նախագահը՝ հրաժարականի մասին Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհերի թիվը հասել է 1,719-ի Հունիսի 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելու Գործարկվել է առողջապահության նախարարության նոր կայքը ՆԳՆ-ն ներկայացրել է ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Ժամը 00:00-ից փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները Ծեծկռտnւք Երևանի անասնակերերի խանութում Արման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկը Մանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունի Ֆրանսիան տեղ չունի Հորմուզի նեղուցի ականազերծման գործողության մեջ․ Իրանի ԱԳ փոխնախարար Կրեմլում մանրամասնել են Պուտին–Լուկաշենկո հանդիպման քննարկումները Վալդայում Որոշվել է երկու ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում», երեք ծառայողի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը. ՆԳՆ (տեսանյութ) Իրանի հետ պшտերազմը կարող է վերսկսվել․ Իսրայել Կաց Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում Փամբակ գետում 2 օր առաջ կորած քաղաքացու որոնողական աշխատանքներին ներգրավվել են ավելի քան 500 փրկարար և ոստիկան․ ՆԳՆ (տեսանյութ) Թուրքիան խստորեն դատապարտել է Իսրայելի հարվածները Սիրիայի վրա Էրդողանը կոչ է արել հնարավորինս արագ արդյունքների հասնել Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում Մակրոնը հայտնել է Հորմուզի նեղուցի ականազերծման հարցում Ֆրանսիայի և Օմանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին Հայաստանի 9 ձյուդոիստ է մասնակցում Եվրոպայի պատանեկան առաջնությանը Դուբրովնիկի ֆորումի շրջանակներում Մնացական Սաֆարյանը անդրադարձել է ՀՀ-ԵՄ գործընկերության հետևողական զարգացմանը «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվել Ռուսաստանում արձագանքել են Էստոնիայի հայտարարությանը՝ Ուկրաինական դրոնների ընկնելու մասին Մխիթար Հայրապետյանը հանդիպել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին Շրջակա միջավայրի նախարարը աշխատանքային այցով մեկնել է Կորեա Կրեմլում նշել են՝ Մոսկվա–Կիև շփումները պետք է մնան ոչ հրապարակային Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ Մոսկվայում Telegram-ը տուգանվել է 3,5 միլիոն ռուբլու չափով Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքըԿլինի՞ պատերազմ․ ՀարցումԾխախոտը, խմիչքն ու վառելիքը թանկանում են, սպասո՞ւմ էիք․ ՀարցումՌուսաստանի ԱԳ փոխնախարար. Հայաստանը դժվար թե Եվրոպայում գտնի ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի շուկաներին համարժեք այլընտրանքներ Իտալիայի 22 քաղաքներում հայտարարվել է ծայրահեղ շոգի մասին տագնապ Իրավապահները մայրաքաղաքում թմրամիջnց պահելու դեպքեր են բացահայտվել Եվրոպական հանձնաժողովի նախագահը կժամանի Հայաստան «Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՈչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ․ Արթուր ՄիքայելյանԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում«Մանչեսթեր Սիթի»-ն հայտնել է Էնցո Մարեսկայի՝ ակումբի գլխավոր մարզիչ նշանակելու մասին