Երևան, 21.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կառավարության պարզաբանումը՝ Մարդու իրավունքների պաշտպանի բյուջետային ֆինանսավորման կրճատման վերաբերյալ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՀՀ կառավարության 2021 թվականի մարտի 11-ի նիստում հավանության արժանացած օրենսդրական փոփոխությունների փաթեթի առնչությամբ ծավալված հանրային քննարկումները հաշվի առնելով՝ Կառավարությունը հայտնում է, որ նախագծերը մշակվել, շրջանառվել և կառավարության քննարկմանն են ներկայացվել 2020 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին:

Ավելին, դրանք ընդգրկված են եղել ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 2020 թվականի սեպտեմբերի 22-ի և 2021 թվականի հունվարի 26-ի նիստերի օրակարգում և քննարկվել են շահագրգիռ բոլոր մարմինների ներգրավմամբ: Այս համատեքստում նախաձեռնությունը Հայաստանի Հանրապետությունում ընթացող քաղաքական որևէ գործընթացի հետ կապելու, ինչպես նաև որպես առանձին պաշտոնատար անձանց և/կամ ինստիտուտների և վերջիններիս գործունեության նկատմամբ Կառավարության վերաբերմունքի դրսևորում որակելու փորձերն ամբողջությամբ առարկայազուրկ են:

Օրենսդրական նախաձեռնության բովանդակությունը հաշվի առնելով՝ հարկ ենք համարում արձանագրել, որ՝

  1. առաջարկված օրենքների վերանայումները կապ չունեն ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսերի չափերի հետ և ազդեցություն չունեն հետագա տարիների պետական բյուջեներով նախատեսվելիք ծախսային ծրագրերի չափերի վրա։
  2. Թվով 9 նախագծերով կարգավորումների վերանայումն ինքնին չի հանգեցնում և չի կարող հանգեցնել նշյալ ոլորտներում բյուջետային ծախսերի նվազման և առավել ևս՝ նպատակ չի հետապնդում նույնիսկ անուղղակիորեն կանխորոշել հետագա տարիների ծախսերի չափերը։ Ճիշտ հակառակը, առաջարկվում է վերացնել այն կարգավորումները, որոնք կարող են տպավորություն ստեղծել, թե կանխորոշում են հետագա տարիների բյուջետային հատկացումների չափերը և այդ նույն ժամանակ, ընդամենը, անհարկի իրավական մեկնաբանությունների տիրույթ տեղափոխել ակնհայտ համարժեք որոշումների կայացման գործընթացը։

Լիահույս ենք, որ օրենսդրության վերանայումների փաթեթի վերաբերյալ հանրային հարթակներում տեղ գտած մեկնաբանությունները հետևանք են ոչ բավարար տեղեկացվածության և/կամ բյուջետային հարաբերությունների կարգավորումների բնագավառում ոչ բավարար մասնագիտական կարողությունների, քանի որ կառավարության այսօրինակ համակարգային և երկարաժամկետ նպատակադրումներով փոփոխությունների նախաձեռնությունը կոնկրետ այժմեական և վստահաբար՝ կարճաժամկետ քաղաքական գործընթացների կամ անձերի հետ կապելու փորձերը դատապարտված են ձախողման, իսկ ներկայացված պարզաբանումը կփարատի տարածված թյուր մեկնաբանություններն ու սպառողների մտահոգությունները:

Որոշման վերաբերյալ պարզաբանում է տվել նաև Ֆինանսների նախարարությունը․ «

Սույն պարզաբանումը նպատակ ունի կանխարգելել օրենսդրական նախաձեռնության հնարավոր տարընկալումը։

Ի՞նչ է առաջարկվում նախաձեռնությամբ

Նախաձեռնությամբ առաջարկվում է բարեփոխել բյուջետային համակարգի կարգավորումները՝ հաշվի առնելով արդի աշխարհում բյուջետային ծախսերի քաղաքականության վերաբերյալ պատկերացումները և մեր երկրում տարիների ընթացքում կուտակված փորձը։

Առաջարկված օրենքների վերանայումները կապ չունեն ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսերի չափերի հետ և ազդեցություն չունեն հետագա տարիների պետական բյուջեներով նախատեսվելիք ծախսային ծրագրերի չափերի վրա։

Քննարկվող 9 նախագծերով՝ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի, գիտության, կրթության, բնապահպանական ծրագրերի,  հանրային հեռարձակողների հատկացումներին առնչվող կարգավորումների վերանայումն ինքնին՝ չի հանգեցնում նշյալ ոլորտներում բյուջետային ծախսերի նվազման և առավել ևս նպատակ չի հետապնդում նույնիսկ անուղղակիորեն կանխորոշել հետագա տարիների ծախսերի չափերը։

Ի՞նչ խնդիրներ է հավակնում լուծել նախաձեռնությունը

Նախաձեռնությամբ փորձ է արվում 2 խնդիր լուծել․

  1. Ի հակադրություն ներկա կարգավորումների շատ հաճախ զգազմունքային դրսևորումների, ձևավորել միջավայր, որտեղ ՀՀ Ազգային ժողովը հնարավորություն կունենա յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքում լավագույնս արտացոլել Սահմանադրությամբ և օրենքներով ստանձնված պարտավորություններին համահունչ բյուջետային հատկացումները։

Իրականացվող քաղաքականության տրամաբանությունը և ֆինանսավորման երաշխիքների աստիճանի անփոփոխ մնալու իրավական հիմնավորումները կներկայացվեն ստորև, իսկ մինչ այդ, փորձենք պարզեցված օրինակներով ներկայացնել խնդրո առարկան։

  • Պատկերացնենք, որ դիցուք՝ ՄԻՊ աշխատակազմի համար 2021 թվականին որոշվում է, որ պետք է ունենա 10 նոր մարզային ստորաբաժանումներ։ Դրանով պայմանավորված ընթացիկ՝ 532 մլն դրամ ծախսերից բացի, 2021 թվականի համար կատարվում է ենթադրենք, լրացուցիչ 1 մլրդ դրամ ֆինանսական միջոցների հատկացում, որից 450 մլն դրամը՝ ավելացված պայմանական 100 հաստիքների վարձատրության նպատակով, իսկ 550 մլն դրամը՝ շենքերի, ավտոմեքենաների, տեխնիկական միջոցների ձեռքբերման համար։ Ըստ գործող կարգավորման, որն առաջարկվում է վերանայել, ՄԻՊ աշխատակազմի 2022 թվականի պետական բյուջեով հատկացման չափը չի կարող պակաս լինել 1 մլրդ 532 մլն դրամից։ Այլ հավասար պայմաններում, ՄԻՊ աշխատակազմի բնականոն գործունեության ապահովման համար 2022 թվականին անհրաժեշտ կլինի ընդամենը 982 մլն դրամ, մինչդեռ գործող կարգավորմամբ առաջնորդվելու պարագայում պետք է նախատեսվի 1 մլրդ 532 մլն դրամ։ Ակնհայտ է, որ յուրաքանչյուր տարի շենքերի, ավտոմեքենաների և տեխնիկական միջոցների ձեռքբերում նույն 550 մլն դրամ չափով, նույնիսկ, մեծ ցանկության դեպքում չի կարող հիմնավորվել, հետևաբար՝ կարելի է արձանագրել, որ բերված օրինակն ամբողջությամբ բացահայտում է կոնկրետ կարգավորման կենսունակ չլինելը։
  • Նույն տրամաբանությամբ կարելի է օրինակներ բերել քննարկման ներկայացված նախաձեռնության շրջանակին առնչվող բոլոր ոլորտների վերաբերյալ։
  1. Օրենքով նախատեսել պետական մարմինների բյուջետային հայտերը հանրային քննարկման առարկա դարձնելու և դրանց արդյունքների հրապարակման պահանջները, ինչը թույլ կտա բարձրացնել ինստիտուտի կայացված լինելու ստիճանը, որն, ըստ էության, արդեն իսկ գործնականում փորձարկվել է՝ բյուջետային գործընթացը սահմանող, ՀՀ վարչապետի որոշմամբ տրված հանձնարարականների շրջանակում։

Ի՞նչ քաղաքականության իրականացմանն է միտված այս նախաձեռնությունը

Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ բյուջետային համակարգի հիմքում դրված սկզբունքների, մասնավորապես՝ բյուջետային համակարգի միասնականության, բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետության, բյուջետային միջոցների հասցեականության և նպատակայնության լիարժեք ապահովման նպատակադրմամբ և բխում է ՀՀ կառավարության ծրագրով հանրային ֆինանսների կառավարման ոլորտում որդեգրված քաղաքականության պահանջներից:

Այսպես, «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ բյուջետային համակարգի միասնականության սկզբունքը նշանակում է իրավական հիմքի, դրամական համակարգի, բյուջետային փաստաթղթերի ձևերի, բյուջետային դասակարգման, բյուջետային գործընթացի սկզբունքների, բյուջետային օրենսդրության խախտումների համար կիրառվող պատասխանատվության միջոցների միասնություն, ինչպես նաև բյուջետային համակարգի բոլոր մակարդակների բյուջեների ելքերի ֆինանսավորման և բյուջեների միջոցների բյուջետային հաշվառման վարման միասնական կարգ:

Բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետության սկզբունքը նշանակում է, որ բյուջեների կազմման և կատարման ժամանակ պետք է ելնել նախատեսված արդյունքի բյուջետային միջոցների նվազագույն ծավալի օգտագործմամբ կամ բյուջեով նախատեսված միջոցների ծավալով լավագույն արդյունքի հասնելու անհրաժեշտությունից:

Բյուջետային միջոցների հասցեականության և նպատակայնության սկզբունքը նշանակում է, որ բյուջետային միջոցներն օրենսդրությանը համապատասխան հատկացվում են կոնկրետ ստացողներին` ֆինանսավորման հստակ նպատակների նշվածությամբ:

Միաժամանակ, նախագծերը կոչված են ապահովելու ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» թիվ 65-Ա որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի 8.2-րդ կետով ամրագրված դրույթները: Պետական կառավարման համակարգի արդյունավետության խնդիրն ուղղակիորեն կապված է հանրային միջոցների, այն է՝ բոլորիս կողմից վճարվող հարկերի արդյունավետ ծախսման հետ։ Ծախսային քաղաքականության արդյունավետության բարձրացման տեսանկյունից Կառավարությունը կարևորել է հանրային ֆինանսների նպատակային, խնայողաբար և արդյունավետ օգտագործումը: Այն ապահովելու նպատակով Կառավարությունը հանձն է առել ներդնել «հավելյալ արժեքի ստեղծման նպատակադրում ունեցող արդի գործիքակազմ», որը թույլ կտա հանրային ֆինանսների կառավարման համակարգում պլանային քանակական ցուցանիշներ սահմանելու մեթոդաբանությունից անցում կատարել որակական ցուցանիշների սահմանմամբ թիրախային բյուջետավորման համակարգի:

Իր գործունեության ծրագրով Կառավարությունը նպատակ է դրել.

  • որդեգրել այնպիսի մոտեցում, որն անաչառ կերպով գնալու է պետական մեքենայի վրա ծախսվող յուրաքանչյուր դրամի հասցեականության և արդյունավետության հետևից՝ պետական կառավարման համակարգում ամրագրելով գործառույթ-մարմին-պատասխանատվություն-արդյունք-գնահատական տրամաբանական շղթան։
  • Հանրային միջոցների օգտագործման հստակ ներգործությունը գնահատելու համար ներդնել հաշվետվողականության այնպիսի ստանդարտներ, որոնք թույլ կտան Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերի գնահատման քանակական և որակական արդյունքային ցուցանիշների սահմանմամբ բարելավել ֆինանսական կարգապահությունը:

Հակառակ «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքով բյուջետային համակարգի հիմքում դրված սկզբունքների և բյուջետային գործընթացը կարգավորող ընդհանուր նորմերի պահաջներին՝ ՀՀ գործող իրավական ակտերով սահմանված են բյուջետային այս կամ այն ծախսի ֆինանսավորման համար երաշխավորված հատկացումների չափեր նախատեսող կարգավորումներ, որոնց վերացմանը և վերաբերում են խնդրո առարկա նախագծերը:

Այսպես, օրինակ, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, սահմանում է, որ յուրաքանչյուր տարի Պաշտպանի և նրա աշխատակազմի, ինչպես նաև Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից (…):

«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման համար, պետությունը յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսային մասում նախատեսում է նախորդ տարվա համեմատ բյուջեի եկամտային մասի աճին համամասնորեն ավելացող գումարից ոչ պակաս հատկացումներ (…):

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ բնապահպանական ծրագրերի գծով յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսվող ծախսերը չեն կարող պակաս լինել, քան այդ տարվան նախորդող երկրորդ բյուջետային տարվա բնապահպանական և բնօգտագործման վճարների, իսկ 2020 թվականից սկսած՝ բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների գծով փաստացի մուտքերի հանրագումարը:

Վերը ներկայացված և նախագծերի փաթեթում ներառված մյուս կարգավորումները ստեղծում են հնարավորություն ֆինանսական հատկացումներն իրականացնել կամայականորեն՝ առանց բյուջետային հայտերի՝ բյուջետավորման ընդհանուր կարգավորումների համատեքստում գնահատման և արդյունքային ցուցանիշների փորձաքննության, որպիսի հանգամանքը հանրային ֆինանսների կառավարման ոլոտում Կառավարության հանձնառությունների և բյուջետային համակարգի հիմքում դրված սկզբունքների տեսանկյունից անընդունելի է:

Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է նկատի ունենալ, որ նախաձեռնությունը որևէ կերպ չի աղերսվում այս կամ այն բյուջետային ծրագրի ֆինանսավորման չափի փոփոխության հետ, քանի որ դրանք հաստատվում և փոփոխվում են յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով՝ Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով:

««Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալ.

Նկատի ունենալով, որ նախագծերի առնչությամբ հանրային հետաքրքրությունը կենտրոնացած է առավելապես ««Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի վրա՝ ստորև ներկայացվում են շրջանառվող մտահոգությունների վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության պարզաբանումները:

Մտահոգությունների հիմնական մասը վերաբերում է.

  1. Մարդու իրավունքների պաշտպանի՝ Սահմանադրությամբ ամրագրված ֆինանսական երաշխիքներին և ակրեդիտացիային
  2. Մարդու իրավունքների պաշտպանի բյուջետային ֆինանսավորման կրճատմանը:

Հիմնավորելու համար, որ ներկայացված փաստարկները աղերս չունեն նախաձեռնության հետ, իսկ որոշ դեպքերում նաև դրա իրական բովանդակությունից շեղելու նպատակ են հետապնդում նախևառաջ կարևոր է նշել, որ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության երաշխիքներն ամրագրված են Սահմանադրության 193-րդ հոդվածում, որի համաձայն.

  1. Մարդու իրավունքների պաշտպանի վրա տարածվում է պատգամավորի համար սահմանված անձեռնմխելիության իրավունքը: Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը Ազգային ժողովը լուծում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:
  2. Մարդու իրավունքների պաշտպանի վրա տարածվում են պատգամավորի համար սահմանված անհամատեղելիության պահանջները:
  3. Մարդու իրավունքների պաշտպանն իր լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում նա պետք է ցուցաբերի քաղաքական զսպվածություն:
  4. Պետությունն ապահովում է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության պատշաճ ֆինանսավորումը:
  5. Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները դադարում են նրա լիազորությունների ժամկետն ավարտվելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու կամ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու, նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու, նրան անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու, նրա մահվան, հրաժարականի դեպքերում:
  6. Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության այլ երաշխիքները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով:

Առաջին հերթին ուշադրություն է արժանի այն հանգամանքը, որ սահմանադիրը, որպես մարդու իրավունքների գործունեության ֆինանսական երաշխիք, ամրագրել է միայն վերջինիս գործունեության պատշաճ ֆինանսավորումն ապահովելու պետության պոզիտիվ պարտականությունը՝ արձանագրելով, որ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանվում են պաշտպանի գործունեության այլ երաշխիքները։

Այլ կերպ ասած, Պաշտպանի ֆինանսական երաշխիքների մասով սահմանադրական կարգավորումն ինքնաբավ է և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով լրացուցիչ կարգավորումների անհրաժեշտության չի հանգեցնում։

Խնդրո առարկա օրենսդրական նախաձեռնության շրջանակներում առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը։ Նշված հոդվածը կարգավորում է պաշտպանի ֆինանսավորումը և սոցիալական երաշխիքները՝ սահմանելով, մասնավորապես, հետևյալը.

  1. Պաշտպանի և նրա աշխատակազմի բնականոն գործունեության համար պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովվում է պատշաճ ֆինանսավորում:
  2. Պաշտպանի և նրա աշխատակազմի բյուջեն պետական բյուջեի մաս է, որը ֆինանսավորվում է առանձին տողով: Նույն տողով հատուկ ֆինանսավորվում է նաև Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեությունը:
  3. Պաշտպանը օրենսդրությամբ սահմանված կարգով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում Պաշտպանի և նրա աշխատակազմի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը (նախահաշիվը) ներկայացնում է պետական լիազորված մարմին` պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար:
  4. Պաշտպանի և նրա աշխատակազմի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը (նախահաշիվը) կառավարության կողմից ընդունվելու դեպքում ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում, իսկ առարկության դեպքում պետական բյուջեի նախագծի հետ միասին ներկայացվում է Ազգային ժողով: Կառավարությունն Ազգային ժողով և Պաշտպանին է ներկայացնում բյուջետային ֆինանսավորման վերաբերյալ առարկության հիմնավորումը:
  5. Յուրաքանչյուր տարի Պաշտպանի և նրա աշխատակազմի, ինչպես նաև Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից: Պետական բյուջեով նախատեսված ֆինանսավորումը կատարվում է ամսական հավասար համամասնությամբ` յուրաքանչյուր ամսվա համար կանխավճարի կարգով։
  6. Պաշտպանը մասնակցում է Ազգային ժողովում «Պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի՝ Պաշտպանի և նրա աշխատակազմի, ինչպես նաև Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության ֆինանսավորմանը վերաբերող մասերի քննարկմանը:
  7. Պաշտպանն ունի 30 աշխատանքային օր տևողությամբ ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք:
  8. Պաշտպանն իր լիազորությունների իրականացման ողջ ժամանակահատվածում ազատվում է ժամկետային զինվորական ծառայությունից, զորահավաքներից և վարժական հավաքներից:

Նկատի ունենալով, որ օրենսդրական նախաձեռնությունն առնչվում է բացառապես նշված հոդվածի 5-րդ մասին՝ ակնհայտ է, որ պաշտպանի ֆինանսական երաշխիքների սահմանադրական բովանդակությունը և ծավալը մնում են անփոփոխ (հիմք՝ նույն հոդվածի 1-ին մասը)։

Անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի ակրեդիտացիային՝ հայտնում ենք, որ մարդու իրավունքների պաշտպանության և խրախուսման ազգային հաստատություններին առնչվող սկզբունքները (փարիզյան սկզբունքներ), որոնց հիման վրա էլ Մարդու իրավունքների ազգային հաստատությունների հավատարմագրման միջազգային համակարգող կոմիտեի կողմից իրականացվում է դրանց ակրեդիտացիան, սահմանված են Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի 1994 թվականի մարտի 4-ի թիվ A/RES/48/134 բանաձևի հավելվածով (տե’ս հղումը 3-րդ էջից)։

Փարիզյան սկզբունքները պարունակում են պահանջներ ուղղված.

  1. ազգային հաստատությունների գործունեության խնդիրներին,
  2. իրավասությունների շրջանակին և դրանց օրենսդրական ամրագրվածությանը,
  3. նվազագույն լիազորություններին,
  4. կազմին, անկախությանը և պլյուրալիզմին,
  5. աշխատանքի մեթոդներին և այլն։

Ազգային հաստատությունների ֆինանսական անկախությանը ներկայացված են հետևյալ պահանջները.

«Ազգային հաստատությունը պետք է տնօրինի իր անխափան գործունեությունն ապահովող ենթակառուցվածքներով, մասնավորապես՝ բավարար ֆինանսավորմամբ։ Այդ ֆինանսավորման նպատակը պետք է կայանա նրանում, որպեսզի ապահովի հաստատությանը ունենալու իր աշխատակազմը և տարածքը, որպեսզի հաստատությունը կարողանա անկախ լինել կառավարությունից և չենթարկվի ֆինանսական վերահսկողության, որը կարող է ազդել հաստատության անկախության վրա»։

Նման պայմաններում ակնհայտ է, որ թե’ Պաշտպանի ֆինանսական անկախության Սահմանադրական երաշխիքները, թե’ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի անփոփոխ մնացող կարգավորումներն ամբողջությամբ բավարարում են պաշտպանի ակրեդիտացիայի հիմքում դրվող փարիզյան սկզբունքների պահանջները, քանի որ Կառավարությունը շարունակում է կրել պաշտպանի բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ չափի ֆինանսավորում հատկացնելու պոզիտիվ պարտականությունը։ Ընդ որում, այդ չափը կարող է յուրաքանչյուր տարի լինել տարբեր և որևէ կերպ պայմանավորված չէ Պաշտպանի՝ տվյալ բյուջետային տարվան նախորդող տարվա ֆինանսավորման չափով։

Հարկ է նաև նկատել, որ նախագծերը մշակվել, շրջանառվել և Կառավարության քննարկմանն են ներկայացվել 2020 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Ավելին, դրանք ընդգրկված են եղել ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 2020 թվականի սեպտեմբերի 22-ի և 2021 թվականի հունվարի 26-ի նիստերի օրակարգում և քննարկվել են շահագրգիռ բոլոր մարմինների ներգրավմամբ: Այս համատեքստում նախաձեռնությունը Հայաստանի Հանրապետությունում ընթացող քաղաքական որևէ գործընթացի հետ կապելու, ինչպես նաև որպես առանձին պաշտոնատար անձանց և/կամ ինստիտուտների և վերջիներիս գործունեության նկատմամբ Կառավարության վերաբերմունքի դրսևորում որակելու փորձերն ամբողջությամբ առարկայազուրկ են:

Ամփոփելով, կարելի է արձանագրել, որ օրենսդրական նախաձեռնության առնչությամբ հանրային հարթակներում տեղ գտած բազմաբնույթ մեկնաբանությունները բովանդակության հետ, ավաղ, որևէ կապ չունեն։

Այդ առումով ֆինանսների նախարարությունը լիահույս է, որ օրենսդրության վերանայումների փաթեթի վերաբերյալ տարբեր մեկնաբանությունները արդյունք են ոչ բավարար տեղեկացվության և/կամ բյուջետային հարաբերությունների կարգավորումների բնագավառում ոչ բավարար մասնագիտական կարողությունների, ուստի նաև համոզված է, որ ներկայացված պարզաբանումները կփարատեն տարածված թյուր մեկնաբանությունները սպառողների մտահոգությունները»։

Գրեթե 10 օր է Ավան Խուդյակով 3-րդ նրբանցքում 10-ից ավելի տան տերեր չեն կարողանում ներս ու դուրս անել․ խմելու ջուրն էլ կորում է Ադրբեջանում գայլը հարձակվել է մարդկանց վրա․ կան վիրավորներ Այն մասին, թե ինչպես է մեր ժողովուրդը քայլ առ քայլ ձախողում թշնամու կամակատարների արշավը մեր Սուրբ Եկեղեցու դեմ. Ավետիք Չալաբյան Հայ ժողովրդի գլխավոր և ամենաբարձր արժեք ունեցող բրենդը Հայաստանի Հանրապետությունն է․ Մհեր Ավետիսյան Շինուհայր գյուղում այրվել է մոտ 400 հակ կուտակած անասնակեր Ինչքան չկայացած մարդ կա փորձում է իմ՝ կայացած կնոջ կերպարի վրա կոնտենտ ստեղծել․ Աստղիկ Ալավերդյան Եվրոպան իրեն դուրս է թողել Ռուսաստանի և ԱՄՆ-ի անվտանգության բանակցություններից. նա պատրաստ չէ խաղաղության․ Մաքսիմ Բույակևիչ Անհետացած չորս երեխաներին գտել ենԿիրանցի 6 բնակիչ հրաժարվում է Ադրբեջանին հանձնված հողի դիմաց փոխհատուցումիցՆեթանյահուն Ֆլորիդայում ԱՄՆ նախագահի հետ կքննարկի Իրանին կրկնակի հարվшծներ հասցնելու հնարավորությունը. NBC News Կիլիան Մբապեն 2025 թվականի ընթացքում դարձել է 59 գոլի հեղինակ՝ կրկնելով Ռոնալդուի ցուցանիշը Այսօր ձմեռային արևադարձն է․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Դեկտեմբերի 21/22-ին, 23-ին, 24-ին և 25-ին՝ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի Արամ Ա. Վեհափառ Հայրապետը 2026 թվականը կհայտարարի «հոգեւոր կյանքի վերանորոգման տարի» Դեկտեմբերի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ Վլադիմիր Պուտինն առանձին, ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ. Պեսկով Վլադիմիր Պուտինի ժամանակացույցն առայժմ չի նախատեսում Թրամփի հետ հեռախոսազրույց. Կրեմլի խոսնակ Սպորտի զարգացումը կարեւոր դեր պետք է ունենա յուրաքանչյուրի կյանքում․ Հովհաննես Ծառուկյան Ուկրաինայի խաղաղության ծրագրում Կիևի և Եվրոպայի կողմից ներկայացված փոփոխությունները հետաձգում են համաձայնությունների ձեռքբերումը. Ուշակով ԱՄՆ-ն ցանկանում է հանգստավայր կառուցել Գազայի հատվածի ավերակների վրա Նապոլեոնը և Հիտլերը փորձել են հարձшկվել Ռուսաստանի վրա՝ նրանց չի հաջողվել, բայց Կալլասին կհաջողվի. Օրբան Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 21-22-ին աշխատանքային այցով կգտնվի ՌԴ-ում. ՀՀ Կառավարություն 18-ամյա Ադելյա Պետրոսյանը երրորդ անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոն Լուկաշենկոն կմեկնի Ռուսաստան․ նախատեսված է հանդիպում Պուտինի հետ Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Հարավ-Աֆրիկյան Հանրապետության քաղաքներից մեկում հնչել են կրակnցներ. կա 9 զnհ և 10 վիրավnր Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում«Mercedes-Benz»-ի գլխավոր դիզայները լքում է ընկերությունը մոտ 30 տարի աշխատելուց հետո Արևային էներգիայով աշխատող ուսապայուսակը օգնում է անօթևաններին մնալ կապի մեջՄալաթիայի ոսկու շուկայի տնօրենի տնից ու աշխատավայրից հայտնաբերվել է մեծ քանակի զենք-զինամթերք ու թմրամիջոցներ ՌԴ-ն նույնիսկ չունի Ուկրաինան նվшճելու և oկուպացնելու կարողություն, առավելևս՝ ներխnւժելու և oկուպացնելու Եվրոպան. ԱՄՆ հետախուզության տնօրեն Երևանի Գուրգեն Մահարի փողոցի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացու մարմին Սպասվում է քամու ուժգնացում․ եղանակը՝ դեկտեմբերի 21-ից 25-ին Հրադադարից հետո Ուկրաինան չի կարողանա ինքնուրույն պահել 800,000-անոց բանակը․ Զելենսկի Օրվա հանդիպումների անոնս Քննարկումները կառուցողական են ընթանում. Դմիտրիևն՝ Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների մասին Ալիևին սպասում են Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովում. Պեսկով Կիրակի օրը երկնքից հաջողություն կթափվի․ դեկտեմբերի 21-ի աստղագուշակ Նեթանյահուն Թրամփի հետ հանդիպման ժամանակ կտեղեկացնի, որ կարող է նորից հարձակվել Իրանի դեմ․ NBC NewsԼաբուբուն փոթորկում է Հոլիվուդը Չինաստանը Ռուսաստանից գնել է ռեկորդային՝ 961 մլն դոլարի ոսկի․ «ՌԻԱ Նովոստի» Հորդանանը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի հետ միասին մասնակցել է Սիրիայում ԻՊ օբյեկտների հարվածներինԿենդանակերպի 4 նշաններ կկարողանան բարելավել իրենց ֆինանսական վիճակը հունվարի կեսերիցԱՄՆ-ը գործողություն է իրականացնում Վենեսուելայի ափերի մոտ նավը կալանավորելու համար. ReutersՊարեկները պարզել են հսկայական եղևնիների տեղափոխման իսկությունը Թուրքիայում ևս մեկ անօդաչու թռչող սարք է ընկել Քորթնի Քարդաշյանը ընդմիշտ հրաժարվել է բոտոքսից՝ «հոգևոր զարգացման» համար 41-ամյա Տիագո Սիլվան վերադարձավ Եվրոպա Հրադադարից հետո Ուկրաինան չի կարողանա ինքնուրույն պահել 800,000-անոց բանակը․ ԶելենսկիMercedes-Benz-ը Դուբայում կառուցում է 8 միլիարդ դոլար արժողությամբ մի ամբողջ քաղաք