Երևան, 30.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Համառոտ տեղեկություններ ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Past.am

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել է անցնող շաբաթվա ընթացքում Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները: Պատրաստված տեղեկանքը ներկայացնում ենք ստորև:

Մարտի 7-ին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնք և բնակիչների հետ տեղում քննարկել օրախնդիր հարցերը:

Հանդիպման ժամանակ նախագահը մասնավորապես նշել է, որ թշնամին պատերազմի օրերին և դրանից հետո ուզում էր Կրասնի բազարը (Կարմիր Շուկա) վերցնի, մեր տղաների շնորհիվ հաջողվել է պահել, իսկ Թաղավարդի մի մասը կորցրել ենք: Երկար ժամանակ բանակցություններում ամեն քայլ անում էին, որ մենք հանձնենք, բայց ասեցինք` դուք մոռացեք Կարմիր Շուկան, դա բացառվում:

Հիշեցնենք, որ այս թեման արդեն 1-2 ամիս է ԶԼՄ-ների քննարկման տիրույթում է և նույնիսկ հերքումից հետո կրքերն ամբողջությամբ չեն մարվել:

Մարտի 9-ին, ԱՀ նախագահի աշխատակազմում գործարկվել է արագ արձագանքման թեժ՝ 119 կարճ հեռախոսահամարով:

Նախագահ Հարությունյանը մարտի 12-ին, Պետական եկամուտների կոմիտեի մի խումբ աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ հորդորել է տուրք չտալ Արցախում նոր պատերազմ սկսելու մասին անհիմն խոսակցություններին, որոնք ավելի շատ միտված են բնակչության շրջանում տարատեսակ խուճապային տրամադրությունների ստեղծմանը:

Նույն օրը՝ Արցախի նախագահական նստավայրում, հյուրընկալվել էին տեղահանված բնակավայրերի բնակիչները, որոնց հետ հանդիպման ժամանակ Ա. Հարությունյանը հայտարարել է, որ պետք է հետ բերվեն գոնե ԼՂԻՄ-ի տարածքները, ինչը 44 օրյա պատերազմից հետո թերևս առաջին անգամ է նման մակարդակում հայտարարվում։

Այս հայտարարությունները սոցիալական ցանցում թերահավատորեն է ընդունվել, որն առավելապես պայմանավորված է հետպատերազմյան փուլում Արցախի իշխանությունների նկատմամբ ձևավորված ցածր վստահությամբ:

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 12-ին, ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Վահան Բադասյանը նշանակվել է Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով:

Հիշեցնենք՝ Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանն հունվարի 28-ին՝ Եռաբլուրում սպառնացել էր զենքով ոչնչացնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ավելի ուշ նրան ձերբակալել էին, կալանավորել, ապա խափանման միջոցը փոխել և ազատ արձակել:

ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը Հայտարարել է, որ երբևիցե որևէ մեկի մտքով թող չանցնի, որ Արցախը չի ունենալու Զինված ուժեր։

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը հերքել է մամուլում տարածված լուրերն այն մասին, թե ԱՀ նախագահը, ռուս խաղաղապահների հրամանատար Մուրադովի հետ մեկնել է Կարմիր Շուկա գյուղը, այնտեղից ԱՀ Պաշտպանության բանակի անցակետերը հանելու, ճանապարհը և գյուղը ադրբեջանական կողմին հանձնելու նպատակով։

Թեմայի վերաբերյալ հերքումով է հանդես եկել նաև ԱՀ ՊԲ-ն, հորդորելով զերծ մնալ Արցախի ռազմաքաղաքական իշխանությունների միջև գոյություն չունեցող տարաձայնությունների մասին կեղծ լուրեր հրապարակելուց:

Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալը, ով միաժամանակ զբաղեցնում է նաև Արայիկ Հարությունյանի խորհրդականի պաշտոնը (հասարակակն հիմունքներով), հայտնել է, որ բրիտանական «HALO Trust» ընկերությունը թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզը, որն էլ հնարավորություն է տվել 44-օրյա պատերազմի ժամանակ բարեհաջող հաղթահարել Արցախի ՊԲ-ի պաշտպանական ականապատված տարածքները։

«HALO Trust»-ը հայտարարությամբ հերքել է տեղեկությունները: Թեմայի առնչությամբ՝ Մարտի 12-ին, ԱՀ դատախազությունը հայտնել է, որ հնչեցված մեկնաբանությունը դատախազության կողմից այսօր ուղարկվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայություն` ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար:

Արցախի նախագահի խոսնակը պարզաբանելով այս հայտարարությունը նշել է, որ Ավագյանի տեսակետը նախագահ Հարությունյանի պաշտոնական դիրքորոշումը չի արտահայտում:

Նշենք, որ վերոնշյալ թեման մամուլում և համացանցում լայն քննարկումների առարկա է դարձել:

Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը Հայտարարել է, որ Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնված Արցախի բնակավայրերում հետևողականորեն ոչնչացվում է ֆաշիզմի ոչնչացմանը նպաստած մարդկանց հիշատակը:

Մարտի 10-ին, ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության մամուլի ծառայությունից հայտնել են, որ սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկությունը, թե Ստեփանակերտից 2 մարմնավաճառ ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողների ուղեկցությամբ այցելել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաք և ադրբեջանցի զինծառայողների հետ զբաղվել մարմնավաճառությամբ, բացարձակ սուտ է և իրականության հետ որևէ աղերս չունի:

Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ, գնդապետ Արտեմ Հարությունյանն անդրադարձել է պատերազմի ընթացքում հասարակական կարգի պահպանման առանձնահատկություններին, ոստիկանության կրած կորուստներին, այդ ընթացքում իրականացված կողոպուտի դեպքերի բացահայտման աշխատանքներին ու հետպատերազմյան անելիքների առաջնահերթություններին:

Նա արձանագրել է, որ 44 օրյա պատերազմի օրերին հիմնականում գրանցվել է անձնական ունեցվածքի հափշտակության և տրանսպորտային միջոցներին ապօրինաբար տիրանալու դեպքեր:

Նրա խոսքերով հանցագործությունների մեծ մասն արդեն իսկ բացահայտված է:

Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Արցախի ՔՕ 312-րդ հոդվածի 1-ին մասով (Սահմանադրական կարգը տապալելը) նախատեսված հանցագործության հատկանիշներով։ Քրեական գործը հարուցվել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի 2020 թվականի դեկտեմբերի 15-ի արած հայտարարության կապակցությամբ։

Նշենք, որ Արայիկ Հարությունյանը, մասնավորապես, հայտարարել էր. «Այո՛, Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ինձ վերապահված լիազորությունների շրջանակներում պատասխանատվություն եմ կրում այս իրավիճակի համար, սակայն որևէ մեկին պատասխանատվության ենթարկելիս հարկ է տարանջատել թացը չորից, օբյեկտիվ պատճառները՝ սուբյեկտիվ մեղքերից, ցանկությունները՝ հնարավորություններից: Օրինակ, եթե Սահմանադրությամբ հանրապետության նախագահը Արցախի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության ու անվտանգության երաշխավորն է, արդյո՞ք ունեցել եմ ներքին ու արտաքին բավարար հնարավորություններ ու լծակներ՝ այս լայնածավալ պատերազմում լիովին երաշխավորել նշված չորս արժեքները և արդյո՞ք ինձնից կախված առավելագույնը չեմ կատարել այդ ուղղությամբ: Կամ՝ եթե Սահմանադրությամբ հանրապետության նախագահը զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, ապա ո՞ւմ համար է գաղտնիք, թե իրականում Պաշտպանության բանակն ինչպես ու որտեղից է կառավարվում, և թե որքանով է ԱՀ նախագահն ընդգրկված այդ գործընթացներում»:

Հանցագործության մասին հաղորդումը Արցախի գլխավոր դատախազին ներկայացրել է «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսյա Հակոբյանը։

Արցախի ՊԲ թվով 124 սպա ի աջակցություն ԶՈւ ԳՇ պետ, գեներալ֊գնդապետ Օնիկ Գասպարյանի՝ հանդես են եկել հայտարարությամբ. «Մենք՝ արցախյան երկրորդ պատերազմի ներքոստորագրյալ մասնակից զինծառայողներս, քաղաքական հարցերում պահպանելով չեզոքություն, ելնելով ստեղծված ոչ կայուն իրավիճակից,խնդրում և միջնորդում ենք որպեսզի գեներալ֊գնդապետ Օ.Գասպարյանը շարունակի հայրենանվեր ծառայություն մատուցել Հայրենիքին ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնում»։

Արցախի ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացրել են, որ այս տարի՝ մինչև մարտին 9-ը կատարվել է ընդհանուր առմամբ 46 հա գարնանացան` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 922,1 հա-ի փոխարեն: Գարնանացանի աշխատանքները սկսվել են Ասկերանի շրջանում, որտեղ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը թերակատարվել է 81,4 տոկոսով: Նույն գերատեսչության փոխանցմամբ՝ Արցախում շինարարության ավելի քան 96 տոկոսը տարեսկզբին իրականացվել է մարդասիրական միջոցներով:

Տարկետում ստացած քաղաքացիների համար կսահմանվի զորակոչի ենթակա լինելու տարիքային նոր շեմ. «Փաստ»Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ»Հորոսկոպի 3 նշան, ովքեր կամուսնալուծվեն ամռանը Ն.Փ. կողմից հրապարակայնորեն հնչեցված այն պնդումը, թե ընդդիմության ստացած բոլոր ձայները ձեռք են բերվել ընտրակաշառքի միջոցով, չի ունեցել որևէ փաստական հիմք․ Է․ ՀովհաննիսյանԱկնհայտ է, որ վերևից ՍԴ-ին հանձնարարություն է իջեցվել՝ շարժվել գործող կառավարչի քաղաքական որոշումներով և դրանց համարժեք վճիռներ կայացնել․ Աբրահամյան Լույս չի լինելու Թանկարժեք մետաղների գները նվազել ենԷլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ»ԱԱ-2026․ Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ»Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ»Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ»Ընդդիմադիր կոնսոլիդացիա. Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ»ՆԱՏՕ-ն՝ Կիևի հետ համատեղ, պատրաստվում է մշակել զենք՝ ռուսական ավիաբազաները ոչնչացնելու համար․ Զախարովա Իրավապահները հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենա Հունիսի 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Ֆուտբոլիստների կարիերան կարճ է․ Սինիցինը կոչ է արել չքննադատել Սպերցյանին Հայաստան–Ֆրանսիա տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները քննարկվել են Էկոնոմիկայի նախարարությունում Պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանը 15 անգամ հետաձգել է Դոնբասը գրավելու վերջնաժամկետը. Զելենսկի Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ ՌԴ ՊՆ հայտնել է Ուկրաինայի ենթակառուցվածքների վրա հասցված հարվածների մասին ԱԱ-2026․ Բրազիլիայի հավաքականը հաղթեց Ճապոնիայի ընտրանուն Ինչ որոշում էլ կայացնեմ, թափանցիկ կլինի․ Սերբիայի նախագահը՝ հրաժարականի մասին Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհերի թիվը հասել է 1,719-ի Հունիսի 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելու Գործարկվել է առողջապահության նախարարության նոր կայքը ՆԳՆ-ն ներկայացրել է ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Ժամը 00:00-ից փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները Ծեծկռտnւք Երևանի անասնակերերի խանութում Արման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկը Մանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունի Ֆրանսիան տեղ չունի Հորմուզի նեղուցի ականազերծման գործողության մեջ․ Իրանի ԱԳ փոխնախարար Կրեմլում մանրամասնել են Պուտին–Լուկաշենկո հանդիպման քննարկումները Վալդայում Որոշվել է երկու ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում», երեք ծառայողի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը. ՆԳՆ (տեսանյութ) Իրանի հետ պшտերազմը կարող է վերսկսվել․ Իսրայել Կաց Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում Փամբակ գետում 2 օր առաջ կորած քաղաքացու որոնողական աշխատանքներին ներգրավվել են ավելի քան 500 փրկարար և ոստիկան․ ՆԳՆ (տեսանյութ) Թուրքիան խստորեն դատապարտել է Իսրայելի հարվածները Սիրիայի վրա Էրդողանը կոչ է արել հնարավորինս արագ արդյունքների հասնել Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում Մակրոնը հայտնել է Հորմուզի նեղուցի ականազերծման հարցում Ֆրանսիայի և Օմանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին Հայաստանի 9 ձյուդոիստ է մասնակցում Եվրոպայի պատանեկան առաջնությանը Դուբրովնիկի ֆորումի շրջանակներում Մնացական Սաֆարյանը անդրադարձել է ՀՀ-ԵՄ գործընկերության հետևողական զարգացմանը «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվել Ռուսաստանում արձագանքել են Էստոնիայի հայտարարությանը՝ Ուկրաինական դրոնների ընկնելու մասին Մխիթար Հայրապետյանը հանդիպել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին Շրջակա միջավայրի նախարարը աշխատանքային այցով մեկնել է Կորեա Կրեմլում նշել են՝ Մոսկվա–Կիև շփումները պետք է մնան ոչ հրապարակային Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ Մոսկվայում Telegram-ը տուգանվել է 3,5 միլիոն ռուբլու չափով