Նոր տոնական օր օրացույցում․ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց օրենքի նախագիծը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ միաձայն ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի նախագիծը, որով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օր նշել:
«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 115 կողմ ձայն:
Նախագծի հեղինակը նախապես առաջարկել էր որպես ազգային փոքրամասնությունների օր նշել սեպտեմբերի վերջին շաբաթ օրը: Սակայն, նկատի ունենալով, որ ամեն 7 տարին մեկ այդ օրը կարող է լինել սեպտեմբերի 27-ը՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին օրը՝ Բաքոյանն առաջարկել է հոկտեմբերի առաջին կիրակին նշել որպես ազգային փոքրամասնությունների օր:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



