Եթե կարծում եք, որ լողավազաններում գտնվող փրկարարների աշխատանքը հեշտ է, ապա սխալվում եք։ Թվում է, թե ոչ մեծ լողավազան է և բոլորը նկատում են միմյաց։ Բայց բանից պարզվում է` դա այդքան էլ այդպես չէ։ Երբ երեխան սկսեց խեղդվել, նրա շուրջը լողացողներից ոչ մեկը չնկատեց դա, և միայն փրկարարն էր, որ արագ արձագանքեց, նետվեց ջուրը և փրկեց տղային։