Մթերքներ, որոնք պետք չէ չարաշահել
ԼԱՅՖLife.panorama.am-ը գրում է.
Հետազոտությունները ցույց են տալիս, որ մթերքների մեծ մասը, որոնք մենք ամեն օր օգտագործում ենք, իրականում կարող են առաջացնել լուրջ խնդիրներ առողջության հետ։
Օրինակ կանաչ թեյը համարվում է հրաշալի հակաօքսիդանտ, բայց դրա չարաշահումը կարող է օրգանիզմին անուղղելի վնաս հասցնել, քանի որ խանգարում է ֆոլաթթվի յուրացմանը։ Եթե կինը հղիության ընթացքում կանաչ թեյ շատ օգտագործի, դա կարող է բերել պտղի զարգացման խնդիրների։
Վտանգավոր է ամեն օր օգտագործել մթերքներ, որոնք պարունակում են օմեգա-3 ճարպաթթուներ։ Դրա չարաշահումը խնդիրներ է առաջացնում մակերիկամների հետ, իսկձկան յուղ շատ օգտագործողների մոտ բարձր է մահացության մակարդակը։
Ձիթապտղի յուղ. Շատ օգտակար սնունդ է, սակայն դրա չարաշահումը բերում է ավելորդ կիլոգրամների առաջացման, քանի որ այն պարունակում է շատ մեծ քանակությամբ կալորիաներ։
Ընկույզը նույնպես շատ օգտակար է, բայց դրա չարաշահումը առաջացնում է գլխացավ, սրտխառնոց և, անգամ, թունավորում։ Ընկույզի չարաշահումից առաջանում են սնկային հիվանդություններ, ալերգիաներ։
Տոմատը պարունակում է լիկոպին ուժեղ հակաօքսիդանտը։ Բայց լոլիկը պարունակում է նաև մեծ քանակությամբ կալցիում, ինչի չարաշահումը կարող է օրգանիզմում կալցիումի ավելցուկ առաջացնել. արդյունքում՝ աղերի կուտակում, երիկամներում քարերի առաջացում և այլն։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



