«Ադրբեջանը և Թուրքիան ակտիվորեն զինվում են՝ զորքերն ընդհուպ մոտեցնելով ՀՀ սահմանին»․ Նաիրի Հոխիկյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՆաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայաստանի ներքաղաքական հարթակում, ըստ իս, կուլիսային սցենար է իրագործվում․
Գլխավոր Շտաբի պետը հեռանում է բանակից՝ ստանձնելով ընդդիմադիր դաշտի առաջնորդներից մեկի դերը։
Նախագահի միջնորդությամբ տեղի ունեցող քննարկման արդյունքում, հնարավոր է, հայտարարվի՝ Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է վարչապետի գահից՝ պայմանավորվածությամբ, որ վարչական լծակներ չունեցող նախկին վարչապետը չի հետապնդվի Արցախի 73%-ի և ՀՀ որոշ տարածքների կորստի համար։
Վարչապետի պարտականությունները կառաջարկվի ստանձնել Էդմոն Մարուքյանին։
Նշանակվում է արտահերթ ընտրություն, որի մրցավազքին մասնակցում են մեծ ու փոքր քաղաքական կառույցները՝ 130 տարեկանից մինչև 2 օր առաջ ստեղծված։
Պատկերացրեք, թե ինչպիսի խոստումների տարափ է սպասվում հայ ընտրողներին՝ Թուրքիայի հետ բաց սահմաններով ու հարուստ ապրելուց մինչև Արցախի տարածքային ամբողջականության վերականգնում։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



