Երևան, 13.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ինձ չեն ասում, թե ինչու գործն առաջ չի գնում. մինչև ե՞րբ այսպես անորոշ ապրեմ». մահացած զինծառայողի մայր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2019 թվականի դեկտեմբերի 2-ին Պաշտպանության բանակի (ՊԲ) հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանի մահվան հանգամանքները շարունակում են չբացահայտված մնալ։

168.am-ի հետ զրույցում Արթուր Աջամյանի մայրը՝ Գոհար Ֆերոյանը, ասաց, որ երկու տարի է՝ իրավապահները, Պաշտպանության նախարարությունը և այլ պատկան մարմինները չեն բացահայտում որդու մահվան հանգամանքները։

«Գործն ինչպես կար, այդպես էլ մնացել է, ինձ որևէ մեկը որևէ բան չի ասում։ Ես առողջ տղա եմ ուղարկել բանակ, ինչո՞ւ պետք է այսօր ինձ չասեն՝ ինչո՞ւ է մահացել իմ տղան։  Որդիս մահացել է, այսօր ես մենակ եմ ապրում՝ անտեր-անտիրական, վերջերս եմ ոտքս վիրահատել, բոլոր դեղերս պարտքով եմ գնել, գոնե պետությունը կարողանա ինձ թոշակով ապահովի, ես կարողանամ այդ դեղերը գնել։ Երկրորդ վիրահատությանն եմ պատրաստվում, բայց գումար չունեմ, ես նույնիսկ խանութներին եմ պարտք»,- ասաց տիկին Գոհարը։

Նա նաև նշեց, որ ամբողջ ձմեռն անցկացրել է ցրտի մեջ, տան պատերի ճեղքերից ամբողջ ձմեռ փչել է, վառելափայտ չի ունեցել, հիմա էլ անձրևի կաթոցների տակ է ապրում, չգիտի, թե որդու նկարները որտեղ պահի, որ այդ կաթոցների տակ չհայտնվեն։

«Ցրտի մեջ, «կռիսների» հետ ապրում եմ, որևէ մեկը իմ դուռը չբացեց՝ տեսնի, կա՞մ, թե՞ չէ։ Գնացել եմ Պաշտպանության նախարարություն, ներկայացրել եմ իմ վիճակը, թղթերս թողել, հետ եմ եկել։ Վիրահատության ժամանակ միայն մեր համայնքն է 40 հազար դրամ տրամադրել։ Իմ երեխուն թողնեին, ինքը կաշխատեր՝ մենք կապրեինք։ Այս պայմաններում ապրելն անպատմելի է, գոնե մի տեղ լինի, ես հանգիստ երեխուս նկարը դնեմ, որ գոնե իր հետ մի քիչ խոսեմ, սիրտս դատարկեմ, որովհետև մենակ տղայիս հետ կարող եմ խոսել»,- հավելեց Գ. Ֆերոյանը։

Ըստ նրա՝ որդու մահվան հանգամանքների բացահայտման հետ կապված որևէ մեկն իրեն ոչինչ չի ասել։

«Ինձ չեն ասում, թե ինչու գործն առաջ չի գնում, չեն ասում՝ պատերա՞զմն է պատճառը, թե՞ այլ բան. ես մինչև ե՞րբ այսպես անորոշ ապրեմ։ Եթե տղաս զոհվեր Ապրիլյան պատերազմի, կամ այս պատերազմի ժամանակ, կհասկանայի, կընդունեի, բայց որդիս մահացել է խաղաղ պայմաններում, ինչո՞ւ։ Ինձ գոնե մի շան տեղ դնեն, գան, բացատրեն՝ որդիս ինչու է մահացել։ Ինձ Անդրանիկ Քոչարյանն ասում էր՝ հանգիստ գնացեք տուն, ես կզբաղվեմ այդ գործով, դրանից հետո նա իմ զանգերին նույնիսկ չի պատասխանում, մի անգամ գնացի՝ չընդունեց, դրանից հետո այլևս ոչինչ չեմ անում։ Ես այլևս ցանկություն չունեմ նրա հետ հանդիպելու։ Եթե ինքը տղամարդ էր, թող տղամարդու նման կանգներ, նայեր ծնողի աչքերին ու խոսեր՝ չարեց»,- եզրափակեց  նա։

Հիշեցնենք, որ 2019թ․ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել էր և երկար ժամանակ գտնվում էր կոմայի մեջ։

Դավաճանությունը միշտ չէ, որ գալիս է բացահայտ թշնամուց․ հաճախ այն գալիս է ամենամոտ կանգնածներից. Սերոբ ԳասպարյանՎթար է․ ջուր չի լինելու Սարդարապատ գյուղում «Lexus»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե ցանկապատին․ կան տուժածներ Մայիսի 12-ը Մաթեմատիկայում կանանց օրն է Ալեքսան Շալջյանը կիսաեզրափակչում 6։0 հաշվով հաղթել է ադրբեջանցի Զոհրաբ Սաֆարովին «Ձայների փոշիացման» թեզը կեղծ չէ. անցողիկ շեմը չհաղթարող ուժերը, այո՛, փոշիացնում են ձայներըԼիբանանից արձակված մի քանի անօդաչու թռչող սարքեր պայթել են Իսրայելի հյուսիսում ՃՏՊ Գյումրի քաղաքում․ տուժածներ չկան Իրանն ԱՄՆ-ի առջև հինգ պայման է դրել բանակցությունները վերսկսելու համար․ Fars Միասնական ժամերգություն կկատարվի անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար Իրանը հերքել է Քուվեյթի ափերի մոտ «թշնшմական գործողության» մասին մեղադրանքները Մեկնարկեց «Եվրատեսիլ 2026»-ը Դա հնարավոր է․ Թրամփը՝ Ռուսաստան այցելելու մասին Այս տարվա հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցիՄենք այլևս սխալվելու իրավունք չունենք. «Ուժեղ Հայաստան»Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել ֆիթնես կենտրոնների և մարզասրահների մարզիչների գործունեության վերաբերյալ Հայ ըմբիշների տպավորիչ ելույթները Մ-17 ԵԱ-ում. 1 ոսկե, 1 արծաթե, 2 բրոնզե մեդալ և ևս 2 եզրափակիչ Օդի ջերմաստիճանը կնվազի․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին Արտաշատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը․ ՍԱՏՄ Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում Լույս է տեսել Արամ Վեհափառի գիրքը Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Ինչքան հարուստ է մեր հայրենիքը՝ այնքան մեր եղբայրները չեն լքում այն․ Նարեկ ԿարապետյանՈւզում եմ, որ մենք բոլորս Բերդի օրինակով ամբողջ Հայաստանին վարակենք, ու Հայաստանը լինի հայկական. Նարեկ Կարապետյան«Yerord mas»-ի վիրուսային բաստուրմայով սենդվիչը խենթացրել է Լոս Անջելեսին «Մեքենայով ընկել եմ ձորն ու հրաշքով փրկվել, դուրս եմ եկել առանց որևէ քերծվածքի». Աննա Մանուչարյան Քննարկում պատգամավորի թեկնածու Գևորգ Գորգիսյանի հետ. Էդմոն Մարուքյան53-ամյա տղամարդը մեքենայի կայանման հարցով վիճաբանել է մեկ այլ անձի հետ և կրակոց է արձակել 300․000 ադրբեջանցի Հայաստանու՞մ, թե՞ 300 հազար աշխատատեղ հայերի համար. «Ուժեղ Հայաստան»Վահե Հովեյանը դարձավ Ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնության չեմպիոն Սա նշան է. Ռոբերտ ՔոչարյանԷրդողանի խորհրդականը ԵՄ ներկայացուցչի հետ քննարկել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը Հայաստանում Գանայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Վահագն Խաչատուրյանին «Պայքարը Հայ Առաքելական եկեղեցու դեմ ոչնչացնում է ցանկացած իշխանության լեգիտիմությունը»․ Արման ՎարդանյանՀայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են, այս անգամ՝ Լոնդոնում Իրանի դեմ պատերազմի արժեքը հասել է 29 միլիարդ դոլարի. ՊենտագոնԻնչքան հարուստ է մեր հայրենիքը՝ այնքան մեր եղբայրները չեն լքում այն. «Ուժեղ Հայաստան»Հայ ուշուիստները 27 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում «Չելսին» բանակցում է Խաբի Ալոնսոյի հետ UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Հանտավիրուսը հերթական COVID-ը չէ. դրանից բխող հանրային առողջապահության ներկայիս ռիսկը մնում է ցածր. ԱՀԿ գլխավոր տնօրեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության ուղիղ եթերը քարոզարշավիցԿոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին պահպանել անձնական տվյալների պաշտպանության պահանջները20-ամյա վարորդը «Mitsubishi Pajero»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և հայտնվել անտառում. կա 4 վիրավորԵրևանում այս պահին 9 բալանոց խցանումներ են (լուսանկար) ԵԽԽՎ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում Կուբան օգնություն է խնդրում, և մենք պատրաստվում ենք խոսել. Թրամփ Արտառոց դեպք՝ Արագածոտնի մարզում․ տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ իր գոմից գողացել են իրեն պատկանող 5 խոշոր եղջերավոր անասուններիՉե՛նք կարող երրորդ անգամ նույն կործանարար սխալը կրկնել․ Ավետիք ՉալաբյանՍամվել Կարապետյանի կոչը Փաշինյանի աջակիցներին․ «Միացե՛ք փոփոխությանը»