Ինչո՞ւ է հոսպիտալացվել Սեյրան Օհանյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄենք արդեն տեղեկացրել ենք, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի առողջական վիճակը վատթարացել է եւ նրան հոսպիտացրել են։
«Հրապարակ»-ի հետ զրույցում նրա փաստաբան Կարեն Մեժլումյանն ասաց, որ այսօր չի խոսել Օհանյանի հետ, սակայն նշեց, որ նրա մոտ առկա է մրսածության բարդացում։
Նա հանձնել է կորոնավիրուսային հիվանդության թեստ, որի պատասխանը եղել է բացասական։
Նշենք, որ նախկին նախարարը տեղափոխվել է «Մուրացան» զինվորական հոսպիտալ։
Նշենք որ «Մարտի 1»-ի գործով նիստը երեկ հետաձգվեց Սեյրան Օհանյանի բացակայության պատճառով։ Փաստաբանն ասել էր, որ նա հոսպիտալում է դեռ մարտի 7-ից։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



