Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Կնոջս կողմից խանդի տեսարան մի քիչ եղել է». Աղաս Մանուկյանի «Աղասի 10 կանայք» մոնոներկայացման պրեմիերան ու հայտնի հյուրերը

ԼԱՅՖ

Մեկ տարվա սպասումից հետո երեկ՝ մարտի 9-ին, «Բոհեմ» թատրոմում կայացավ հումորիստ, դերասան Աղաս Մանուկյանի՝ «Աղասի 10 կանայք» մոնոներկայացման պրեմիերան: Նախքան բեմ բարձրանալը հումորիստը խոստովանեց՝ հուզմունքով է սպասել հանդիսատեսի հետ հանդիպմանը.

«Իրականում երկար էի սպասել այս ներկայացմանը. անցած տարի հենց այս ժամանակաշրջանում էր նախատեսված stand up-ի պրեմիերան: Այս ընթացքում սցենարային փոփոխություններ չեն եղել, որովհետեւ այն չունի ժամանակային գծեր, ուղղակի վերանայել ենք որոշ բաներ: Մենք բոլորս՝ թե´ ես, թե´ սցենարիստները, սպասել ենք այս պրեմիերային, կարծում եմ՝ հանդիսատեսը՝ եւս, որովհետեւ  ինձ տեսնելիս հաճախ էին հարցնում, թե երբ է այն, վերջապես, տեղի ունենալու: Ներկայացումը դրեցինք մարտի 9-ին՝ կանանց մեկամսյակի առթիվ»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց նա:

Չբացահայտելով, թե քվքեր են այն տասը կանայք, որոնք իրենց ուրույն տեղն են գտել Աղասի մոնոներկայացման մեջ, նշենք, որ հումորիստի խոսքով՝ նրանք բոլորն էլ հատուկ դեր են խաղացել իր կյանքում:

«Այստեղ խոսում եմ այն տասը կանանց մասին, որոնք էական ազդեցություն են ունեցել իմ կյանքի վրա՝ թե´ լավ, թե´ վատ առումներով, շատ փակագծեր չեմ ուզում բացել, որովհետեւ ներկայացումը շարունակական բնույթ է կրելու, բայց նշեմ, որ  այդ բոլոր կանայք ունեն իրենց ուրույն տեղը. այնպես չէ, որ մեկը հետաքրքիր է, մյուսը՝ ոչ: Իհարկե, նրանց մեջ կա նաեւ կինս (ծիծաղում է)»:

Ի դեպ, մոնոներկայացման վերնագիրն ինտրիգային էր ոչ միայն հանդիսատեսի, այլեւ Աղասի կնոջ համար, որն առաջին անգամ հենց պրեմիերային բացահայտեց, թե բացի իրենից՝ էլ որ կանայք են լինելու ամուսնու ներկայացման մեջ.

«Երբ առաջին անգամ հրապարակվեց ներկայացման անվանումը, առաջինը կինս ինձ զանգահարեց, հարցերեց՝ ում մասին է խոսքը, ասացի՝ կներես, չեմ կարող ասել: Արդեն մեկ տարի է անցել այդ օրվանից, բայց նա մինչ օրս չգիտեր, թե ում մասին էր խոսքը, որովհետեւ դա սցենարիստների որոշումն էր»,-նշեց Աղասն ու խոստովանեց,- «Սկզբնական շրջանում նրա կողմից խանդի տեսարան մի քիչ եղել է, բայց ասել եմ՝ կգաս, կնայես, եթե խանդես ու կուզես բաժանվել, քո գործն է (ծիծաղում է)»:

Ինչ վերաբերում է stand up-ի հետագա ճակատագրին՝ մարտի 20-ին նախատեսվում է եւս մեկ ներկայացում, իսկ մարտի 28-ին այն կներկայացվի նաեւ Մոսկվայում:

«Աղասի 10 կանայք» ներկայացման մյուս մանրամասներն ու հայտնի հյուրերը՝ NEWS.am STYLE-ի ռեպորտաժում:

37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա ՍողոմոնյանՕգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԲժիշկները զգուշացնում են մալարիա տարածող վտանգավոր մոծակի տարածման մասինԼիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել Թուրքիայի իշխող կոալիցիան օրինագիծ կներկայացնի՝ ՔԱԿ-ի լուծարումը հեշտացնելու համար Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել