Մարտի 7-8-ը կդադարեցվի Շիրակի մարզի մի շարք բնակավայրերի ջրամատակարարումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ղազանչի-2» ջրատարի վթարով պայմանավորված, ս.թ. մարտի 7-ին ժամը 11.00-ից մինչև մարտի 8-ը ժամը 10.30-ն կդադարեցվի Շիրակի մարզի՝ Կապս, Վահրամաբերդ, Մարմաշեն, Ողջի, Հայկավան, Առափի, Ոսկեհասկ, Ախուրիկ, Ղարիբջանյան, Գետք, Բայանդուր, Երազգավորս գյուղերի ջրամատակարարումը: Իսկ Գյումրի քաղաքի որոշ հատվածներում կնկատվի ջրի ճնշման անկում:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



