Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Շատ բարդ օրեր էին...». Դալիթան՝ կորոնավիրուսով վարակվելու եւ դրա պատճառով «Քավարան» սերիալում այլեւս չնկարահանվելու մասին

ԼԱՅՖ

Covid 19-ը չի շրջանցել նաեւ Դալիթային, որն օրերս է հաղթահարել վիրուսային փուլը: NEWS.am STYLE-ի հետ զրույցում երգչուհին պատմել է վարակի շրջանում իր ինքնազգացողության եւ կորոնավիրուսի պատճառով հայ-ամերիկյան՝ «Քավարան»/Purgatory սերիալի երկրորդ եթերաշրջանում չնկարահանվելու մասին:

«Շատ բարդ օրեր էին, քանի որ այդ վիճակում շատ թույլ ես զգում՝ ջերմության եւ այլ պատճառներով չունես ոչ մի բանի տրամադրություն, ի վիճակի չես զբաղվել ինչ-որ բանով։ Կուրսեցիներս, ընկերներս, ծանոթներս... բոլորն ինձ լավ էներգիա էին փոխանցում նամակներով, շնորհակալ եմ բոլոր- բոլորին՝ իրենց ուշադրության եւ բարեմաղթանքների համար։ Այդպես տրամադրությունս բարձրանում էր, ու օրն արագ էր անցնում։ Փառք Աստծո՝ հաղթահարեցի վիրուսը՝ բժշկի եւ բուժքույրի օգնությամբ։ Իսկ այդ ընթացքում հիմնականում զբաղվում էի դասերով եւ քննություններով»,-վերհիշեց նա:

Անդրադառնալով «Քավարան» սերիալի իր դերին եւ նկարահանումներին այլեւս չմասնակցելուն՝ Դալիթան նշեց.

«Ցավոք սրտի՝ covid-ի պատճառով չկարողացա շարունակել նկարահանումները հայ-ամերիկյան` «Purgatory» սերիալում։ Երկրորդ եթերաշրջանի նկարահնումները հետաձգվեցին անցյալ տարի` համավարակի պատճառով եւ նախատեսված էին վերսկսվել այս տարվա մարտին։ Երբ ինձ մոտ ախտանշաններ եղան, արդեն սերիալի նախապատրաստական աշխատանքներն սկսվել էին...»։

Երգչուհին նաեւ հավելեց. «Ջեսիկայի կերպարը ես համարում եմ իմ կերտած կարեւոր դերերից մեկը, քանի որ նրա հոգեկան ապրումները բացահայտելն ու խաղալը շատ հետաքրքիր էր։ Ես շատ ուրախ եմ, որ ընդգրկված եմ եղել այս նախագծում եւ աշատել այդ թիմի հետ»։

Թեեւ շատ էր կապվել իր կերպարին, Դալիթան չի նեղսրտում ստեղծված իրավիճակից, քանի որ հասկանում է՝ այլ տարբերակ չկար. «Ես չեմ նեղվում, քանի որ ինձ համար առողջությունը միշտ առաջնային է։ Սերիալն ամբողջովին նկարահանվում է քարանձավում, եւ covid-ի հետէֆֆեկներից խուսափելու համար բժշկի խորհրդով ես դեռ երկար ժամանակ պետք է հեռու մնամ ցուրտ, խոնավ և փոշոտ տեղերից։ Երկրորդ սեզոնում կտեսնեն նոր Ջեսիկայի, բայց ուրախ եմ, որ մարմնավորել եմ նրան առաջինը, եւ որ Ջեսիկան սիրվել է հեռուստադիտողի կողմից հենց առաջին եթերաշրջանից։ Ողջ թիմին մաղթում եմ հաջողություն երկրորդ եթերաշրջանում»։

Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԻտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ռուսաստանում ընտրություններն ավարտվեցին․ հիմա ի՞նչ կլինի ռուբլու հետ