Բոլոր զինվորականները բանակի ներսում են և բանակի կողքին. ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց՝ զինվորականները բանակի կողքին են:
«Դա նույնն են, երբ հարցնեն լրագրողները ԶԼՄ-ների կողքի՞ն են: Այո, զինվորականները բանակի կողքին են և բանակի ներսում»,- ասաց Անդրանիկ Մակարյանը:
Գեներալ-լեյտենանտը նաև նշեց՝ որևէ մեկնաբանություն չի կարող տալ զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության վերաբերյալ:
Հիշեցնենք՝ Անդրանիկ Մակարյանը չի ստորագրել ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարության տակ, որով բարձրագույն հրամանատարները վարչապետի և կառավարության հրաժարականն են պահանջում։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



