Երևան, 04.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կիպրոսի եկեղեցին երկրին կոչ է արել հրաժարվել «Եվրատեսիլ 2021»-ին մասնակցությունից՝ Կիպրոսի ներկայացուցչի «սատանայապաշտական» երգի պատճառով (տեսանյութ)

ՄՇԱԿՈՒՅԹ

Կիպրոսի եկեղեցին կոչ է արել երկրին հրաժարվել մասնակցել «Եվրատեսիլ 2021» երգի մրցույթին՝ հիմնավորելով, որ երգը, որով կներկայանա երկիրը, իրականում խթանում է սատանայի պաշտամունքը, գրում է CNN-ը։ 

Նշվում է՝ հույն երգչուհի Ելենա Ցագրինոուն մայիսին Ռոտերդամում կներկայացնի Կիպրոսը «El Diablo» (իսպաներից թարգմանաբար`սատանա,-խմբ.) փոփ ժանրի երգով: Նա համբավ էր ձեռք բերել դեռևս 2009-ին՝ հայտնվելով «Greece's Got Talent» երաժշտական ծրագրի կիսաեզրափակչում, երբ ընդամենը 14 տարեկան էր։

Ըստ մրցույթի պաշտոնական կայքի՝ երգը «Սատանայի նման վատ մարդու սիրահարվելու մասին է»:

Ի պատասխան եկեղեցու մեղադրանքներին՝ Ցագրինոուն մանրամասնել է, որ «El Diablo»-ն ակնհայտորեն այլաբանական երգ է:

«Այն մի կնոջ պատմության մասին է, որը կարողացել է դուրս գալ թունավոր հարաբերություններից։ Երաժշտությունը միավորում է բոլորիս, այն մեզ չի բաժանում»,- շեշտել է նա ու նշել՝ իր թիմը «հավատարիմ է մնում նպատակին, այն է՝ երաժշտական մրցույթում արժանի ներկայացնել Կիպրոսը»:

Կիպրոսի հեռարձակման կորպորացիան ևս պատասխան հայտարարությամբ է հանդես եկել։ Ընկերության նախագահ Անդրեաս Ֆրանգոսը լրագրողների հետ զրույցում պարզաբանել է, որ չնայած եկեղեցու կոչերին, իրենք չեն նախատեսում հրաժարվել մասնակցությունից։ 

Միևնույն ժամանակ, Կիպրոսի նախագահի մամուլի ծառայությունն էլ տարածած հաղորդագրությունում նշել է, որ «հարգում ենք Սուրբ Սինոդի և բոլոր այն մարդկանց կարծիքը, որոնք համաձայն չեն երգի վերնագրի հետ։  Այնուամենայնիվ, կառավարությունը լիովին հարգում է ստեղծագործական մտավոր և գեղարվեստական ազատությունը, որը չպետք է սխալ մեկնաբանվի կամ սահմանափակվի երգի վերնագրով»:

«Եվրատեսիլ» երգի մրցույթը, որը հեռարձակվում է 1956 թվականից, ըստ  Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի, աշխարհի ամենահին հեռուստատեսային երաժշտական մրցույթն է։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, «Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթը, որը նախատեսված է այս տարվա մայիսին Նիդեռլանդերի Ռոտերդամ քաղաքում, կանցկացվի որոշակի սահմանափակումներով՝ կորոնավիրուսային համավարակի ֆոնին:

Ըստ այդմ՝ «Եվրատեսիլ 2021»-ի` այլ երկրներից ժամանած հյուրերին խորհուրդ է տրվում ինքնամեկուսանալ Նիդեռլանդներ մեկնելուց հինգ օր առաջ, և թռիչքից առավելագույնը 72 ժամ առաջ վերջիններս պետք է ունենան COVID-19-ի բացասական թեստ:

Բացի այդ, մրցույթին մասնակցող յուրաքանչյուր պատվիրակության մասնակիցների թիվը կկրճատվի: «Եվրատեսիլ 2021»-ը լուսաբանող լրագրողների թիվը կսահմանափակվի 500-ով, և ևս հազար լրագրող կկարողանա լուսաբանել մրցույթը առանձին մամուլի կենտրոնից։

Որտե՞ղ է առաջին անգամ աճեցվել հնդկաձավար, և ո՞ր երկրներում է այն «ընդունված». «Փաստ»Կիևը ծրագրել էր սպանել Ռուսաստանի նոր տարածաշրջաններից մեկի ղեկավարին. ԱԴԾ Խաղաղությա՞ն կոչ, թե՞ սպառնալիքների շարունակություն. ինչ են հուշում իշխանական հայտարարություններըԿԲ-ն հայտարարություն է տարածել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՕԳՈՍՏՈՍԻ)․ Առաջին ուղևորային թռիչքը Լա Մանշի վրայով, «Փոթորիկ» ռազմական գործողությունը. «Փաստ»Երկրաշարժ՝ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք․ զգացվել է ՀՀ որոշ հատվածներում Աշտարակում ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի«ՀայաՔվեն»` հանուն միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակմանՊետությունը արձագանքող կառավարումից պիտի անցում կատարի դեպի կանխատեսող կառավարում. «Փաստ»Ռուս զինվորը կրակել և սպանել է համագյուղացիներին և զինակից ընկերոջըԼեհական կործանիչները Բալթիկ ծովի վրա ռուսական հետախուզական ինքնաթիռ են որսացել Ես հրաժարական չեմ տա և կկանգնեմ իմ տեղում․ Փեզեշքիան Նեթանյահուն տարաձայնություններ ունի Թրամփի հետ Գազայում Խաղաղության խորհրդի ծրագրի վերաբերյալ Ազատությու՜ն Ավետիք Չալաբյանին և բոլոր քաղբանտարկյալներին. Մենուա Սողոմոնյանը` Խուստուփի գագաթիցԶգուշացնում են ճգնաժամի մասին. Ռուսաստանը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարևոր արբիտր. «Փաստ»Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեությունը Ամենահզոր օրգանական արևային վահանակը ցույց է տալիս 24,700 ժամ կյանքի տևողություն Ողբերգական դեպք, Աճառյան փողոցը Մասիվին կապող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդ, ում մոտ եղել է 2 նամակՇանտաժ, որը կարող է ավերիչ հետևանքներ ունենալ. «Փաստ»Ռուս տղամարդը և նրա դեռահաս որդին սպանել են սրճարանի հաճախորդինՀայաստանի Սահմանադրությունից պետք է հանվի այն հոդվածը, որը տարածքային պահանջներ է նախատեսում Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի նկատմամբ. Հաջիև ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին քվեարկելու իրավունքից զրկելու մասին որոշման ընդունումը կպահանջի կոնսենսուս. ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ավետիք Չալաբյանը քաղաքական հայացքների և գործունեության համար է ազատությունից զրկված․ Մետաքսե Հակոբյան«Գևորգս չէր ցանկանա մեզ կոտրված տեսնել». Գևորգ Ներսեսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ»Արարատի մարզում` Այգավանի կամրջի մոտ, բախվել են «Nissan X-Trail»-ը, «Kia»-ն և 2 «Opel»-ները. կա 1 զnh, 1 վիրավnր Աշխատանքային հերթական շրջայցերի կանգառները` Պոչամբարային տնտեսություն և Կապանի բազա. տեսանյութԻրանը նոր hարվածներ է հասցրել Քուվեյթին Կապիտnւլյանտների ռեժիմն իր հրեշավոր hանցագnրծությունները կոծկելու համար պատրաստ է ցանկացած քայլի․ Աբրահամյան «Թող ոչ ոք ամպերի մեջ չապրի, ինքնախաբեությամբ չզբաղվի, քանի որ, ցավոք, ռեալ պոլիտիկը խոսում է լրիվ այլ բանի մասին». «Փաստ»Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 4-ին Մենք ունենք հիմնական նպատակ՝ ունենալ ուժեղ և արժանապատիվ Հայաստան, և որևիցե մեկը թող չկասկածի, որ մենք մեր վերջնական նպատակին հասնելու ենքԲժիշկը նշել է շոգի ժամանակ զովանալու ճիշտ եղանակներըԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության մեխանիզմներում. «Փաստ»Վթար է․ օգոստոսի 4/5-ին 24 ժամ ջուր չի լինելու Արմավիրի ռեստորաններից մեկի մոտ մեքենայում հրդեհ է բռնկվել Բուհական համակարգի գերքաղաքականացումը փակուղի է. «Փաստ»Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ»«Եվրոպական չափանիշների» ընտրողական հայելին. ինչու է իշխանությունը հիշում Արևմուտքը միայն սեփական հարմարավետության պահին. «Փաստ»Խլել, խլել մինչև... ո՞ւր. «Փաստ»Քաղաքական «մշակույթի» անկումը. սկանդալներն ու սպառնալիքները՝ աղետներն ու ձախողումները քողարկելու հաստատուն գործիք. «Փաստ»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱրտակարգ դեպք Երևանում․ Reebok Sports Club Armenia կենտրոնից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 4/5-ինԱրտակարգ դեպք Արմավիրում․ կայանված մեքենան բռնկվել էՍա է ձեր ձևը՝ մարդու բացակայությամբ թիրախավորելն ու քաղաքական դիվիդենտ հավաքելու փորձը․ Գոհար ՄելոյանՍյունիքում բախվել են ուսուցչի և կոմբինատի աշխատակցի մեքենաները․ կա վիրավորBTS-ը հրաժարվել է «Գրեմմի»-ից՝ ասիական փոփ մրցանակի ներկայացումից մեկ ամիս անցԱվետիք Չալաբյան. քաղաքական հետապնդում և հայրենիքին հավատարիմ մնալու գինը. Մետաքսե ՀակոբյանՎթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում օգոստոսի 4/5-ինԻդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին