Լուվր է վերադարձվել Վերածննդի դարաշրջանին պատկանող զրահը, որը գողացել էին տասնամյակներ առաջ
ՄՇԱԿՈՒՅԹՓարիզի գլխավոր թանգարան՝ Լուվր է վերադարձվել մի քանի տասնամյակներ առաջ գողացված իտալական զրահը, որը պատկանում է Վերածննդի դարաշրջանին:
Ինչպես փոխանցում է «Ինտերֆաքս» գործակալությունը, հարուստ զարդարանքով զենքուզրահի իսկությունը հաստատվել է փորձագետի կողմից: Փորձագետին խնդրել էին գնահատել Բորդոյում բնակվող ընտանիքներից մեկին պատկանող զրահը: Ոստիկանությունը ներկայում պարզում է, թե ինչպես է ընտանիքը ժառանգել այդ իրերը:
Զրահը գողացվել էր 1983 թվականին: Գողության հանգամանքները մինչ օրս չեն պարզվել: Սաղավարտն ու վահանը պատրաստվել է 16-րդ դարում Միլանում: Այն 1922 թվականին թանգարանին է նվիրել Ռոտշիլդների ընտանիքը:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
4
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
5
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...



