Երևան, 08.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արմեն Սարգսյանը Սահմանադրություն է խախտել

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագիրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն առաջին անգամ չստորագրեց՝ դիտողություններով վերադարձնելով վարչապետին։ Նույն օրը նույն միջնորդությունը Նիկոլ Փաշինյանը հետ ուղարկեց, ապա այցելեց Ա․ Սարգսյանին, եւ արդյունքում՝ սառույցը կոտրվեց։ Արմեն Սարգսյանն ընտրեց «երրորդ ճանապարհը»՝ չստորագրեց վարչապետի միջնորդությունը Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ եւ դիմեց Սահմանադրական դատարան, բայց ոչ թե բուն միջնորդության իրավաչափությունը վիճարկելու խնդրով, այլ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով, ինչը նշանակում է, որ Օնիկ Գասպարյանի ազատման որոշումն իրավունքի ուժով կատարվելու է։ 

Սա տարակուսանքի տեղիք է տվել։ Ստացվում է՝ նախագահը թույլ տվեց, որ Օնիկ Գասպարյանը պաշտոնանկ արվի, եւ դիմեց ՍԴ՝ այդ միջնորդության հիմքում ընկած օրենքի սահմանադրականությունը որոշելու հարցով, բայց պարզ չէ, թե այդ օրենքի անգամ հակասահմանադրական ճանաչվելն ինչ է տալու Գասպարյանի հետագա պաշտոնավարման իմաստով։ Նշենք, որ մինչ նախագահականի տարածած հայտարարությունը, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանն արդեն գրառում էր կատարել՝ հայտնելով, որ, իր տեղեկությամբ, Արմեն Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության՝ իրավական աճպարարության միջոցով իրագործել Նիկոլ Փաշինյանի՝ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ցանկությունը։ «Մասնավորապես, ըստ հաստատված ծրագրի, Արմեն Սարգսյանը չորեքշաբթի կդիմի Սահմանադրական դատարան, բայց ոչ թե վարչապետի առաջարկության սահմանադրականությունը ստուգելու, այլ 2018թ․ հունիսի 11-ին ընդունված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու պահանջով»,- գրել էր Ղազինյանը։
Մեզ հետ զրույցում Արթուր Ղազինյանը նախ հիշեցրեց, որ 2018թ․ հունիսի 11-ին փոփոխություն են մտցրել օրենքի մեջ, որով տվել են կամայական եւ հայեցողական լիազորություն կառավարության ղեկավարին՝ առանց որեւէ հիմքի Գլխավոր շտաբի պետին կամ հրամկազմի ցանկացած պաշտոնատար անձի զբաղեցրած պաշտոնից հեռացնելու համար։

«Հիմա իրենք էդ օրենքին հղում անելով՝ այս անգամ եւս միջնորդություն ներկայացրին, եւ նախագահը որոշել է դա վիճարկի, այսինքն՝ հիմքը վիճարկի առհասարակ։ Այսինքն՝ ստացվում է, որ միջնորդությունը մեխանիկորեն երեք օր հետո իրավունքի ուժով մտնում է օրինական ուժի մեջ։ Այսինքն՝ մինչեւ հինգշաբթի օրը ժամը 9-ը, ըստ նախագահականի տարածած հաղորդագրության, Օնիկ Գասպարյանը դեռ ԳՇ պետ է»,- ասաց նա։

Սահմանադրագետ Գոհար Մելոյանն էլ մեզ ասաց, որ Արմեն Սարգսյանը երեք հնարավորություն ուներ՝ Նիկոլ Փաշինյանի ուղարկած միջնորդության հետ կապված․ ստորագրել, չստորագրել եւ դիմել Սահմանադրական դատարան։

«Կարեւոր է ընդգծել, որ նախագահը, երբ առարկություններով վերադարձրեց Նիկոլ Փաշինյանին միջնորդությունը, իր հայտարարության մեջ ինքն արդեն նշել էր, որ միջնորդության նախագիծն առերեւույթ հակասում է Սահմանադրությանը, ուստի տրամաբանական էր, որ բոլորը հետեւություն արեցին՝ նա պարտադիր դիմելու է Սահմանադրական դատարան։ Սակայն, ինչպես ենթադրելի էր, ինքը հերթական անգամ գործարքի գնաց այս դավադիր ուժի հետ ու գործարքի արդյունքում փորձեց մանեւրել։ Այսինքն՝ հայտարարեց, որ չի ստորագրելու հրամանագիրը, մարտի 4-ին այն ուժի մեջ կմտնի, բայց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն ուղարկեց Սահմանադրական դատարան, որի քննությունը կարող է ամիսներ տեւել»։
Ըստ Մելոյանի՝ օրենքով ո՛չ նախագահը, ո՛չ վարչապետը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի լիազորությունները դադարեցնելու լիազորություն չունեն, քանզի ԳՇ պետը հատուկ կարգավիճակ ունեցող բարձրաստիճան պաշտոնատար անձ է՝ ըստ Սահմանադրության տրամաբանության, ու պատահական չէ, որ ինչպես Սահմանադրությունը չի նախատեսել նրան ազատելու ընթացակարգ, այնպես էլ՝ օրենքները։ ԳՇ պետի լիազորությունները դադարում են ընդհանուր կարգով՝ մահվան հիմքով, քաղաքացիության դադարեցման, մեղադրական դատավճռի առկայության դեպքում, այսինքն, մեծ հաշվով, անձեռնմխելի է ԳՇ պետի պաշտոնը։

Ուստի, ըստ Գոհար Մելոյանի, հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր այս քայլով Սահմանադրություն է խախտում՝ վարչապետի ուղարկած հրամանագիրը ՍԴ չուղարկելով։ «Ես նախկինում էլ նշել էի, որ Արմեն Սարգսյանի կողմից ստորագրվելու պարագայում, քանի որ ինքն էլ անձամբ գնահատականը տվել էր, որ առերեւույթ հակասահմանադրական է, ինքը չի կատարում իր գլխավոր ու հիմնական գործառույթը, որը Սահմանադրության պահպանմանը հետեւելն է, ինչն իր հերթին կարող է գնահատվել որպես Սահմանադրության կոպիտ խախտում ու իր պաշտոնանկության՝ իմպիչմենտի գործընթացի մեկնարկման հիմք հանդիսանալ»,- ասաց նա։
Ճշտեցինք՝ Արմեն Սարգսյանի՞ իմպիչմենտի, այսինքն՝ նախագա՞հն է Սահմանադրությունը խախտել։ «Այո, Արմեն Սարգսյանի իմպիչմենտի, քանի որ նա թե՛ ստորագրելով, թե՛ չստորագրելով՝ խախտում է Սահմանադրությունը, քանզի միակ տարբերակը, որ ուներ, Սահմանադրական դատարան դիմելն էր»,- ասաց Գոհար Մելոյանը։

Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանԱլիեւն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել Սլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումները 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Բանկային գաղտնիքի ապօրինի արտահոսք, մերժված վարույթներ և լռող բանկեր. ահազանգում է գործարարըԲեյոնսեն Թուրքիայում 4 դատական հայց է ներկայացրել Ավետիք Չալաբյանն օրինակելի հայ է և չի վախենում իշխանությունների ապօրինություններից. Լարիսա ԱլավերդյանՓաշինյանը «անսպասելի խոստովանություն» է արել․ ու՞մ է նա մեղադրում Խնամակալը երկար ժամանակ 84-ամյա կնոջը շան կեր է տվելՍև ծովից մոտենում է ցիկլոն, որը կբերի զովություն և խոնավություն․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Մեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿ«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս ՓաշոյանՏղամարդ գաղտնի նկարահանել է իր հարևաններին հագուստ փոխելիս և բռնվել էՌուսաստանը խմբային հարվածներ է հասցրել Ուկրաինային Կոնգոյում էբոլայի դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը Կցանկանայի հաղթել Չեմպիոնների լիգան․ Հենրիխ Մխիթարյան Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա