Արմավիրում ճակատ-ճակատի բախվել են Opel Astra-ները. 5 վիրավորների մեջ կան անչափահասներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում Արմավիր-Թալին և դեպի Քարակերտ գյուղ տանող ավտոճանապարհների հատման հատվածում բախվել են Արմավիր քաղաքի բնակիչ, 25-ամյա Գոռ Հովհաննիսյանի վարած Opel Astra մակնիշի և Քարակերտ գյուղի բնակիչ, 25-ամյա Սարգիս Խոսրովյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է shamshyan.com–ը:
Վթարի հետևանքով 5 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: Վարորդները տեղում ենթարկվեցին սթափության փորձաքննության, պարզվեց, որ նրանք եղել են սթափ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորների մեջ երեխաներ կան:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



