ԵԺԿ գագաթնաժողովը սկսում է աշխպատանքը. Նախագահ Սարգսյանը ժամանել է Բելգիայի թագավորական ակադեմիա
ՔԱՂԱՔԱԿԱՆԲրյուսելում մեկնարկում է Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովը: Ինչպես հաղորդում է ԵԺԿ թվիթերյան էջը, արդեն գագաթնաժողովի անցկացման վայր` Բելգիայի թագավորական ակադեմիա են ժամանում մասնակիցները:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը եւս Բելգիայի Թագավորությունում է մասնակցելու գագաթնաժողովին: Նախագահ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում է նաեւ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: ԵԺԿ գագաթնաժողովին մասնակցում են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, այլ պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



