Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Էդմոն Մարուքյանին. Մարուքյանն ընդունել է հանդիպման առաջարկը
ՔԱՂԱՔԱԿԱՆԱռավոտյան վարչապետն ինձ հետ կապ է հաստատել ու առաջարկել հանդիպում քննարկելու այն ամենը, ինչի մասին մենք խոսում ենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Էդմոն Մարուքյանը՝ խոսելով իր ավելի վաղ արված առաջարկի, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի առաջարկների մասին՝ կապված արտահերթ ընտրությունների հետ:
Մարուքյանն ասաց, որ ինքը համաձայնություն է տվել. «Ենթադրում եմ, որ վաղը կհանդիպենք: Երբ հանդիպենք, կքննարկենք բոլոր առաջարկները, դուք կիմանաք եզրահանգումները»:
Մարուքյանը նաև ասաց, որ Նիկոլ Փաշինյանից ապացույցներ է պահանջել, որ Օնիկ Գասպարյանը կատարել է Սերժ Սարգսյանի հրահանգները: Նա ասաց, որ այդ ապացույցները պետք է հրապարակվի, ոչ թե իրեն տրամադրվի:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



