Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Բզկտված հասարակությունով երբևիցե չենք կարողանա պետություն կառուցել»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երկրում տեղի ունեցող իրադարձություններին հետևելիս առաջին միտքը, որ գալիս է, դեժավյուի զգացողությունն է: Իրադարձությունները կրկնվում են, մարդկանց խոստանում են, որ լավ են ապրելու, բայց, մեծ հաշվով, երկրի բնակչության մեծ մասի կյանքում այդպես էլ ոչինչ չի փոխվում: Խոսելով դեժավյուի, վերջին երեսուն տարիներին որպես պետություն տեղում անընդհատ դոփելու զգացողության մասին՝ Երևանի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանն ասում է՝ ես երեսուն տարի և մի քիչ ավելի շատ կասեի:

«Կարծում եմ, որ այստեղ կա մտածողության մի շատ կարևոր հանգամանք՝ այդպես էլ չորոշեցինք, թե մենք ի՞նչ ենք ուզում կառուցել: Ուզո՞ւմ ենք պետություն կառուցել, թե՞ ուզում ենք հայկական գաղութ կառուցել ինչ-որ մի երկրի կազմում, ինչ սկզբունքներով ու արժեքային համակարգով ենք առաջնորդվում: Իմ կարծիքով՝ այստեղ ամենամեծ խնդիրն արժեքային համակարգն է: Մեզ համար մարդու կյանքը ամենակարևոր բանը չէ: Ընդ որում, դա ոչ թե ինչ-որ քաղաքական ուժերի սկզբունքն է, մոտեցումը, այստեղ ավելի շատ մշակութային որոշակի բաց կա: Մենք փառաբանում ենք մահը, մեր կենցաղի մեջ նույնիսկ հաճախ մահը օգտագործում ենք որպես դրական երևույթ՝ «մեռնեմ ջանիդ», «մեռնեմ քեզ» և այլն: Կյանքը, որպես այդպիսին, մեզ համար արժեք չէ: Գուցե նաև հենց այդ պատճառով է, որ մշտապես այդքան շատ զոհեր ունենք: Որևէ գործողություն կատարելուց առաջ չենք մտածում մարդկային կյանքերի մասին: Նույնիսկ այս վերջին իրադարձությունների՝ պատերազմի ժամանակ, եթե առաջնորդվեինք սկզբունքով, որ մեզ համար ամենամեծ արժեքը կյանքն է, ո՛չ այդքան զոհ կունենայինք, ո՛չ էլ այդքան տարածքային կորուստներ»,«Փաստի» հետ զրույցում ասում է Բաբայանը: Ընդգծում է՝ կարևոր է հասկանալ, թե ինչ ասել է պետություն:

«Պետություն հասկացողությունը ոչ թե ինչ-որ տարածք է, քառակուսի մետրեր, այլ սա մի կառույց է, որը կոչված է ապահովելու մարդկանց անվտանգ, խաղաղ կյանքը: Այ, եթե սա լինի սկզբունք բոլորի համար, միանշանակ կարելի է գտնել եզրեր և իրար հետ կամուրջներ կառուցել: Բայց երբ կյանքը չէ բոլորի գլխավոր նպատակը, արժեքը, այդ ժամանակ ստեղծվում են սահմանային գծերը, որոնք հնարավոր չի լինում չանցնել»,-նշում է մեր զրուցակիցը: Հիմա առավել դժվար է լինելու կամուրջներ կառուցելը: Հասարակությունը երկփեղկված է, կարծես թե, նստած լինի վառոդի տակառի վրա, որը մի օր պայթելու է: Ծանր հարված էր պատերազմում կրած պարտությունը: Պարտվածի հոգեբանությունը հաղթահարելու գործում, ըստ ռեժիսորի, կարևորագույն դեր ունի մշակույթը:

«Կարծում եմ՝ մշակութային գործիչներն այս հարցում պետք է կարևոր դերակատարում ունենան: Երբ խոսում ենք արժեքային համակարգի մասին, ապա պետքէ ընդգծել՝ այն հաստատում է մշակույթը: Մշակույթն է միավորում մարդկանց, հաստատում է մարդուն որպես բարձրագույն արժեք: Այն կառուցում է կամուրջներ, ոչ թե այրում է դրանք: Բայց շատերն ավելի հաճախ մշակույթն ընկալում են որպես ժամանց: Գնացինք, ժամանակ անցկացրեցինք, ուրախացանք և վերջ: Իրականում մշակույթը մեզ մարդ է դարձնում, դրա միջոցով սկսում ենք ճանաչել աշխարհը, իսկ հետո աշխարհի միջոցով սկսում ենք ճանաչել ինքներս մեզ: Այս պրոցեսները մեկը մյուսից անջատ չեն: Եվ այստեղ շատ կարևոր է, որպեսզի մշակույթի, արվեստի գործիչը չդառնա գործիք քաղաքական ուժերի ձեռքին:

Դա ընդունված բան է, նոր երևույթ չէ և միայն մեր երկրում առկա: Շատ հաճախ փորձում են օգտագործել, հետո դեն են շպրտում, որովհետև արդեն կարիքը չկա՝ օգտագործված է, վարկաբեկված, այլևս իր դերը չի կարող կատարել: Հաճախ մշակութային գործիչները խաբվում են վեհ գաղափարներով, գնում են դրանց հետևից, մոռանալով, որ գործ ունեն քաղաքական գործիչների հետ: Հաճախ հետապնդում են քաղաքական իրենց խնդիրները, ես այստեղ ոչ մի վատ բան չեմ տեսնում, վատ բան եմ տեսնում, երբ այդտեղ դառնում ենք գործիք: Եթե անկախ մեր գեղագիտական հայացքներից, անկախ մեր մոտեցումներից ու ճաշակից, հասկանանք, որ կոչված ենք այս ժողովրդին միավորելու, այլ ոչ թե անջատելու ու թշնամացնելու, կարծում եմ՝ շատ ու շատ հարցեր ավելի լավ կլուծվեն: Եթե քաղաքական գործիչները մենակ մնային, չունենային այդ լայն աջակցությունը մշակութային որոշ գործիչներից, գուցե ավելի ուշադիր լինեին մեր խոսքին, բայց մեր խոսքն ավելի հաճախ չենք համարձակվում բարձրաձայն ասել:

Իմ օրինակով կարող եմ ասել՝ երբ փորձում ես բարձրաձայնել քո կարծիքը, սկսում են քեզ պիտակավորել, ընդ որում՝ տարբեր կողմերից: Քանի որ հասկանում են քեզ ոչնչացնելը շատ կարևոր է իրենց նպատակներին հասնելու համար, առավել ևս, եթե ունես որոշակի ազդեցություն հասարակության գոնե մի փոքր մասի վրա: Բայց պետք է համարձակ լինել՝ հանուն ինչի՞ ենք մենք այս ամենն անում և արդյունքը ո՞րն է լինելու: Անպայման պետք է մտածենք արդյունքի մասին: Բզկտված հասարակությունով երբևիցե չենք կարողանա պետություն կառուցել:

Անկախ նրանից մեզ դուր են գալիս ոմանց հայացքները, թե ոչ, նրանք մեր ժողովրդի մի մասն են: Պետք է համակերպվենք, իրար հետ ապրենք, և դա մեր հարստությունն է: Ի վերջո, պետք է մի բան անել: Տոլստոյն ասում էր. «Մարդու կարևորագույն խնդիրն է չմասնակցել չարիքին և անարդար գործին»: Երկրի, ժողովրդի բաժանումը, մասնատումը չար և անարդար գործ է, գոնե դրան չմասնակցենք, իսկ դա քիչ բան չէ»,-եզրափակում է Ռուբեն Բաբայանը:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հերթական մոլորությունն է, երբ ասում են՝ հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտահանումը. Ծառուկյան Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն ՀովասափյանՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ ԶաքարյանԲնությունը չի կարող պաշտպանված լինել, եթե մարդը զրկված է իր տարրական իրավունքներից. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն թվերով. այս թվերն ի ցույց են դնում վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի գործադրած ճիգը. Մենուա ՍողոմոնյանՄիջադեպ՝ Երևանում, 20-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, ոստիկանները ձերբակալել են 7 անձիԹրամփը հայտարարել է, որ չինական Թայվան կղզին համաձայնել է գնել Ալյասկայից մատակարարվող գազը Մոսկվան՝ թիրախում․ ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի, հայտարարվել է հրթիռային տագնապ Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան Աբրահամյան Իշխանությունը ազնիվ չէ ժողովրդի ու հատկապես նրա այն հատվածի հետ, որը հստակ ակնկալիքներ ունի Հայաստանի եվրոպական օրակարգից. Մարիաննա ՂահրամանյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Ադրբեջանի հետ Փաշինյանի կառուցած խաղաղության մասին իրականությունը Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջ