«Տագդիգական հաղթանակների» հայրը ԱՄՆ-ում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆHraparak.am-ը գրում է.
Օրերս լուրեր տարածվեցին, որ պատերազմական օրերին ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ԱՄՆ է մեկնել, տարբեր վարկածներ առաջ քաշվեցին, թե ինչ գործ ունի 44 օր հայ ժողովրդին մոլորության մեջ պահած մարդը ԱՄՆ-ում:
Թերևս այդքան էլ կարևոր չԷ, թե ինչ է անում Արծրուն Հովհաննիսյանը արտերկրում, կարևոր է, որ սիրտ ու հավես ունի այդքանից հետո վոյաժներ անել, խրոխտ նկարվել, կարծես ոչինչ էլ չի եղել, կարծես ոչ մի երիտասարդ չի մահացել, ոչ մի մարդ գերի չի ընկել:
Երեկվանից համացանցում տարածվում է Արծրունի անհոգ նկարը` սպիտակ կոստյումով ու արձակուրդային սպիտակ գլխարկով: Ստացվում է որ կարելի է սեփական ազգին ստել, մոլորեցնել, հետո գնալ անհոգ ապրել, կարծես դու դրա հետ ոչ մի կապ չունես:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



