Կրեմլից «բռնել են ՀՀ կառավարության սուտը». Ինչ է իրականում ասել Պուտինը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում կողմ է արտահայտվել Հայաստանում ստեղծված իրավիճակի՝ օրենքի շրջանակներում լուծմանը: Այս մասին հայտնում է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Եթե դուք ուշադիր եք տեսել տեքստը, որը հրապարակվել է մեր կողմից, հավանաբար հնարավորություն եք ունեցել այնտեղ կարդալ արտահայտությունը, որ Ռուսաստանի նախագահը կողմ է արտահայտվել օրենքի շրջանակներում խնդրի լուծմանը»,-այսպես Պեսկովը մեկնաբանել է Հայաստանի կառավարության կայքում հրապարակված ինֆորմացիան իբր Պուտինը Փաշինյանի հետ զրույցում իր աջակցություն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին:
Պուտինի խոսնակը հավելել է, որ Կրեմլի հայտարարության մեջ բավարար ամբողջական ձևակերպում կա, որը բավականին ինֆորմատիվ է:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



