Էրդողանն իր աջակցությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալիմն իր Թվիթերյան էջում գրառում է կատարել՝ ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի։ Վերջինս գրել է․
«Մենք քննադատում և դատապարտում ենք Հայաստանում պետական հեղաշրջման փորձը։ Հեղաշրջումները միշտ ընդհատել են դեմոկրատական գործընթացները և քաոս ստեղծել։ Մենք կոչ ենք անում անհապաղ կայունացնել Հայաստանում իրավիճակը»:
Հաշվի առնելով այն, որ Քալիմը միայն իր անունից չի արել իր գրառումը, սա կարող ենք համարել Թուրքիայի նախագահ Էրդողանի պաշտոնական աջակցությունը Նիկոլ Փաշինյանին։
Նշենք, որ ավելի վաղ ի աջակցություն Փաշինյանի նմանատիպ հայտարարություն էր արել նաև Թուրքիայի ԱԳ նախարարը։Հատկանշանական է, որ այս բովանադակությամբ հայտարարություն արվել է միայն թուրքական պաշտոնական շրջանակներից։

1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



