Վթար Արտաշատ-Արարատ ավտոճանապարհին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 13-ին, ժամը 14.11-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Արարատ ավտոճանապարհին՝ Շահումյան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Երասխ հատվածի 35-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 34 QU 575 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1997 թ. ծնված Գ. Ս.) դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ կողաշրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ուղեւորներ՝ 1992 թ. ծնված Լ. եւ 1994 թ. ծնված Ա. Հ.-երը հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
5
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու



