Հուշաքարը պղծած անձը հայտնաբերվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓետրվարի 19-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել էր, որ փետրվարի 12-ին անհայտ անձը կարմիր ներկ էր լցրել «Հաղթանակ» զբոսայգու Հայաստանի և Իսրայելի բարեկամության ծառուղում տեղադրված հուշաքարի վրա՝ պղծելով այն:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների և ԱԱԾ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 24-ին պարզվել է, որ արարքը կատարել է 36-ամյա տղամարդը, որը նույն օրը ներկայացել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:
Նախապատրաստվում են նյութեր:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



