Ալիևը կրկին սպառնացել է Հայաստանին
ՔԱՂԱՔԱԿԱՆԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե «հայկական բանակին վերջ է դրվել և այն վերականգնելու իմաստ չկա, իսկ նրանք, ովքեր Հայաստանում ծարավ են վրեժխնդրության, կարող են կրկին բախվել Ադրբեջանի հզորությանը»:
«Մի քանի օր առաջ ես լսել եմ, որ այժմ նրանց դաշնակիցները ցանկանում են վերականգնել հայկական բանակը: Ինչի՞ համար: Ու՞մ դեմ: Պատերազմն ավարտվել է: Եթե որևէ մեկն ապրում է ռևանշիստական մտքերով, նա կտեսնի այս բռունցքը, այն տեղում է, և նրանք ավելի լավ է չփորձեն մեր համբերությունը: Հայկական բանակ չկա: Նման ֆաշիստական պետությունում չպետք է բանակ լինի:
Մենք այլևս երբեք թույլ չենք տա մեզ համար կրկին սպառնալիք ստեղծել կամ ռիսկի զգացողություն` մեր քաղաքացիների համար, ովքեր կվերադառնան ազատագրված հողեր», -ասել է Ալիևը:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



