Երևան, 12.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իրո՞ք խնդիրները լոգիստիկ էին, թե՞ կան ավելի լուրջ պատճառներ. զենքի արտադրության փոխարեն՝ ներմուծո՞ւմ․ «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Բարդ աշխարհաքաղական դիրքը և Հայաստանի առջև ծառացած արտաքին բազում սպառնալիքները պահանջում են, որ երկրի անվտանգության համակարգը համապատասխանի ժամանակակից պահանջներին։ Սակայն նկատենք, որ անվտանգության համակարգի անընդհատ կատարելագործումը մեծ ջանքեր և նպատակաուղղված աշխատանքներ է պահանջում։ Իսկ այդ աշխատանքները պետք է կենտրոնանան առանձին ուղղությունների զարգացման վրա, որոնցից մեկն էլ ռազմարդյունաբերությունն է։ Հայաստանում գրեթե միշտ հանրային քննարկման առանցքային թեմաների շրջանակում են եղել ռազմարդյունաբերության զարգացման հեռանկարները։

Անգամ պարբերաբար խոսվում է այն մասին, թե Հայաստանը մեծ ներուժ ունի ոչ միայն զենք-զինամթերքի տարբեր տեսակների արտադրության, այլև դրանք արտահանելու ուղղությամբ։ 2018 թվականի դեկտեմբերին «Իմ քայլը» դաշինքի ներկայացրած նախընտրական ծրագրում հատուկ կետով նշվում էր, որ անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչ է հայրենական ռազմական արդյունաբերության զարգացումը: Իսկ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում Հայաստանի՝ որպես զենք արտադրող երկրի կայացումն առանձին քարոզչական «հաղթաթուղթ» էր դարձել։ Պաշտպանական ժամանակակից տեխնոլոգիաների ստեղծման խնդիրը լուծելու նպատակադրումով էր պայմանավորված, որ 2019 թվականի գարնանը ստեղծվեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։

Եվ ուշագրավ է, որ 2018 թվականի օգոստոսին Մոսկվայում «Royalsys Engineering ltd» ընկերության և «Կալաշնիկով» կոնցեռնի միջև ստորագրվեց պայմանագիր՝ Հայաստանում Կալաշնիկովի նոր՝ «АК-12» և «АК-15» նմուշների արտադրություն հիմնելու նպատակով։ 2020 թվականի հուլիսին արդեն Նիկոլ Փաշինյանը մի շարք պաշտոնյաների ուղեկցությամբ այցելեց Հայաստանում բացված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս, որտեղ կառավարության ղեկավարին տեղեկացրին, թե արտադրամասում տարեկան արտադրվելու է 50 հազար միավոր ինքնաձիգ։ Մյուս կողմից՝ կառավարությունը դեռ 2019 թվականի փետրվարին մաքսային արտոնություն էր տրամադրել «Արսենալ ԼՏԴ» ՍՊ ընկերությանը ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման համար, որոնք օգտագործվելու էին զենքի և զինամթերքի արտադրության մեջ։

Եվ մինչ իշխանությունները ցույց էին տալիս, թե ակտիվ քայլեր են ձեռնարկում Հայաստանը զենքի արտադրության երկիր դարձնելու ուղղությամբ, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հայտարարում էր, որ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման հեռանկարում գործիքներ են մշակվում հայաստանյան արտադրանքը համաշխարհային շուկա հանելու համար: Նախարար Արշակյանը նաև ժամանակ առ ժամանակ հանրությանն էր ներկայացնում, թե իրենց ջանքերի արդյունքում ինչ հաջողությունների է հասել հայկական ռազմարդյունաբերությունը՝ հատկապես շեշտը դնելով տեղական արտադրության անօդաչու սարքերի գործարկման կարևորության վրա։

Իսկ Նիկոլ Փաշինյանն անցած տարի իր ուղիղ եթերներից մեկում, պատասխանելով օգտատերերից մեկի այն հարցին, թե որ փուլում է գտնվում ռազմարդյունաբերության համալիրի կառուցումը, նշում էր, որ սեփական աչքերով անհավատալի մի բան է տեսել: «Մի քանի օր առաջ ինձ ցուցադրվել է Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի մի նմուշ, որը վկայում է, որ Հայաստանում ռազմարդյունաբերական համալիրը նոր մակարդակում է։ Այդ նմուշը ոչ միայն գերժամանակակից է, այլև զրոյից հավաքվել է Հայաստանում»,- հայտարարում էր Փաշինյանը։ Եվ այսքան հավաստիացումներից հետո թվում էր, թե Հայաստանը ի վիճակի է լինելու սեփական հանրության, ինչու չէ, նաև զենքի նկատմամբ հետաքրքրություն ունեցող տարբեր կազմակերպությունների ու երկրների համար հասանելի դարձնել հայկական արտադրության առավելությունները։

Բայց արի ու տես, որ այս օրերին պարզ դարձավ, որ ինչ-որ անհասկանալի ու կասկածելի՝ իբր լոգիստիկ խնդիրների պատճառով Աբու Դաբիում ընթացող աշխարհի ամենամեծ ռազմատեխնիկական ցուցահանդեսներից մեկում՝ «IDEX-2021»ում Հայաստանի տաղավարը դատարկ է, և ցուցանմուշները բացակայում են։ Իսկ հայկական տաղավարի լուսանկարներից երևում էր, որ ռազմատեխնիկայի ցուցանմուշների փոխարեն հայկական կողմը բավարարվել է ընդամենը բուկլետներ ներկայացնելով։ Այնինչ Ադրբեջանն, առաջին անգամ ներկայանալով աշխարհի ամենահեղինակավոր ցուցահանդեսին, ցուցադրել է պատկառելի տաղավար սեփական արտադրության բազմաթիվ զինատեսակներով։ Խնդիրն այստեղ վերաբերում է նաև Հայաստանի հեղինակությանը։ Ցուցահանդեսում պատշաճ ներկայություն ապահովելը ցույց կտար, որ առավել ևս պատերազմում կրած պարտությունից հետո ռազմարդյունաբերության զարգացումը մեր երկրի համար առանձնակի տեղ է գրավում։

Վերջապես պետք է հաշվի առնել, որ այդպիսի հեղինակավոր ցուցահանդեսները դառնում են այն կարևոր հարթակ, որի ժամանակ մեծ չափերի սպառազինությունների գնումների վերաբերյալ գործարքներ են կնքվում։ Բայց, ի վերջո, ունեցանք այնպիսի պատկեր, որ մեծ գումարով տաղավար վարձակալելով՝ Հայաստանը չկարողացավ ցուցահանդեսում պատշաճ ներկայություն ապահովել, քանի որ ռազմարդյունաբերությանը վերաբերող՝ իշխանությունների հավաստիացումները սին դուրս եկան։ Եվ անհասկանալի է մնում, թե որն էր այս դեպքում «գալչկա» դնելու համար մասնակցելու իմաստը: Բայց հարցը նույնիսկ մասնակցելչմասնակցելը չէ, այլ այն, որ մեծ-մեծ խոստումները կյանքի չեն կոչվել, ներդրումների առումով ընդամենը շղարշ է, և ունենք նման պատկեր, ինչի արդյունքում առաջ են գալիս հարցեր, որոնց պատասխանները պետք է տրվեն:

Մասնավորաբար, կան տեղեկություններ, որ նույն «Արսենալը» ոչ միայն նախատեսված ներդրումները չի կատարել (միայն չնչին մասը), այլև պետությունն է խոշոր գումար տրամադրել: Ավելին, մոտ 3 մլրդ դրամ էլ նախատեսված է այս տարի տրամադրել: Մյուս կողմից՝ արդյո՞ք նման կազմակերպություններն ավելի շատ շահագրգռված չեն զենք ներմուծելով (ինչի համար ևս լիցենզիա են ստացել), քան ներկրելով: Ի դեպ, այս առումով էլ կան շրջանառվող տեղեկություններ: Սրանք, ինչպես իշխանավորներն են սիրում ասել, օդում կախված տեղեկություններ են, որոնց հետ կապված՝ հանրությունը պետք է հստակ պատասխաններ ստանա:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Միանգամից երեք ուշագրավ աստղագիտական երևույթ. սպասվում է իսկական երկնային մարաթոն. Լևոն Ազիզյան Կրшկпց՝ Արարատի մարզում․ հիվանդանոց տեղափոխված տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել Բուժքույրը հոգնածության պատճառով հիվանդներին մահացու դեղաչափեր է տվել«ՀայաՔվեի» ակցիան` հաջակցություն քաղբանտարկյալ Ավետիք ՉալաբյանիՏոկիոն տարածքային հավակնություններ ունի Կուրիլյան կղզիների նկատմամբ. Պուտին Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում. եղանակի տեսություն Ռուսաստանը հայելային պատասխաններ կտա, եթե արևմտյան երկրները զավթեն ՌԴ առևտրային նավերը. Պուտին Երկրում իրավիճակ փոխելու համար պետք է հստակ քայլեր անել, այլ ոչ թե զուտ քննադատել. Աննա ԿոստանյանԱՄՆ բազաները կգրավվեն, եթե Վաշինգտոնը միջուկային զենք կիրառի. ԻՀՊԿ Հրդեհ է բռնկվել Բալի և Լոմբոկ կղզիների միջև նեղուցով ընթացող լաստանավի վրա Հայտնի են «Արարատ-Արմենիա»-ի հավանական մրցակիցները Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆում «Ազատազրկումը` որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Հայաստանում»Արդեն անունն էլ եմ որոշել՝ Անգել. նա իսկական հրեշտակ է. լքված նորածնին գտած երիտասարդ Հայ ժողովուրդը պետք է համախմբված տեր կանգնի իր բոլոր իրավունքներին. Արսեն ԳրիգորյանՀարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ինՀույս ունեմ՝ ՀՀ ԱԳՆ-ն որևէ կերպ չի քննադատի Ալիևի երեկվա հայտարարությունները, մասնավորապես՝ ՀՀ ներքին գործերին միջամտելու վերաբերյալ ասված խոսքերը. ադրբեջանագետ Քաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն ՀովասափյանՃապոնիան բողոք է հայտնել ԿԺԴՀ-ին բալիստիկ hրթիռի արձակման կապակցությամբ Ալիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան Երկու բրոնզե մեդալ՝ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում Մաշտոցի պողոտայում բախվել են «Lada Priora»-ն ու «Audi»-ն, վերջինը բախվել է Չարենցի տուն-թանգարանի պատին. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. 2 անձ՝ կալանավորվել Արդեն 3-րդ օրն է` իրավապահները փնտրում են Երևանում լքված նորածնի մորը Հին հայկական ավանդույթներ, որոնք աստիճանաբար անհետանում են մեր առօրյայիցԱմեն ինչ հիանալի է. Դոնալդ Թրամփը` Իրանի հետ կապված իրավիճակի մասին Նովոռոսիյսկում ԱԹՍ-ի հարվածի հետևանքով 8-ամյա երեխա է զոհվել Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ին Հայկական ատոմային էլեկտրակայանը վաղ թե ուշ պետք է փակվի․ Ալիև Փաստորեն, Ադրբեջանն արդեն ԱԷԿ-ի փակման հարցը քննարկել-լուծել է, հիմա էլ խոսում է իր կողմից իրականացվող հնարավոր գործողությունների մասին. Տիգրան Աբրահամյան Լույս չի լինելու 10-ամյա տղան գողացել ու խաբեբաներին է տվել 200000 դոլար, որը նրա ծնողները խնայել էին բնակարան գնելու համարՎթար է․ բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Սամարայի մարզում թեթև տրանսպորտային ինքնաթիռ է ընկել Թրամփը հաստատել է, որ Թուրքիայում գաղտնի փոխել է օդանավը «Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըՍահմանադրական պարտականոււթյունը՝ այլևս պարզապես հուզմունք. Լիլիա ՇուշանյանԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին«Գազը կարող է թանկանալ չորս անգամ․ ո՞վ է պատասխան տալու դրա հետևանքների համար». Հրայր ԿամենդատյանԺողովուրդ ջան, ներկայացնում եմ մեր պատասխանատվության մասին ու վերջին օրերի զարգացումների վերաբերյալ որոշ մանրամասներ. Արամ ՎարդևանյանՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինՀաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղումԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերը