Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 110 ավտոմեքենա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓետրվարի 23-ին, ժամը 10։57-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 8-10-րդ կմ-ին (Հարժիս-Շինուհայր հատված) ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան շերտում:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը անվտանգության նկատառումներից ելնելով ՃՈ-ի կողմից երկկողմանի փակվել է:
Ժամը 17:30-ի դրությամբ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 110 ավտոմեքենա:
Այժմ ճանապարհահատվածը երկկողմանի բաց է:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



