Ադրբեջանցի պաշտոնյան ակնարկել է ղարաբաղյան հակամարտությունում երրորդ ուժի մասնակցության մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովն ակնարկել է ղարաբաղյան հակամարտությունում երրորդ ուժի մասնակցության մասին: Այս մասին գրում է ԱՊԱ գործակալությունը:
«Հայաստանը թուլացել է, եւ նրա համար հենարան հանդիսացող պատերը փտում են: Հայաստանը Լեռնային Ղարաբաղը պահում է ո՛չ իր ուժերի հաշվին: Եթե հնարավորություն լինի, 3 ամսվա ընթացքում կարելի է այս հարցին վերջ դնել»,- հայտարարել է Մամեդովը:
Ամենայն հավանականությամբ, ադրբեջանական պաշտոնյայի դեմարշը Ռուսաստանի դեմ է, որը, ինչպես բազմիցս նշվել է, Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



