Գիտնականների կարծիքով նիհարելու համար ամենաբարենպաստ ժամանակը ձմեռն է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԺնեւի համալսարանի գիտնականները հայտնել են, որ նիհարելու համար ամենաբարենպաստ ժամանակը ձմեռն է:
Ձմեռային ամիսներին դրսում ակտիվ ժամանակ անցկացնելու շնորհիվ կարելի է շատ արագ ազատվել ավելորդ քաշից: Մկների վրա արված հետազոտության արդյունքում փորձագետները պարզել են, որ ըստ Ցելսիուսի 6-10 ջերմաստիճանի դեպքում կրծողները կրկնակի շատ կալորիա են ծախսում, քան ավելի բարձր ջերմաստիճանների դեպքում:
Ինչպես հավաստիացնում են մասնագետները, ցածր ջերմաստիճանի հետեւանքով ոչնչանում են որոշ միկրոօրգանիզմներ ու մոլեկուլային միացություններ, որոնք պատասխանատու են ավելորդ քաշի համար: Նշում են նաեւ, որ ցածր ջերմաստիճանի պայմաններում աղիներում արտադրվում են հորմոններ, որոնք պատասխանատու են ուղեղի գործունեության ակտիվացման համար: Իսկ կենտրոնական նյարդային համակարգն էլ սկսում է ավելի մանրակրկիտ վերահսկել ճարպերի այրումը:
Բացի դրանից ավելի վաղ գիտնականները պարզել էին, որ ցուրտ պայմաններում սպիտակ ճարպը շագանակագույն է դառնում: Ի տարբերություն սպիտակ ճարպային հյուսվածքների, որոնք իրենցից էներգիայի պաշար են ներկայացնում, ու փչացնում են կազմվածքը, շագանակագույն ճարպը այրում է այդ պաշարը՝ էներգիա ստանալու համար:



